Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում Աշոտ Դանիելյանի պատվին Հայաստանի հիմնի հնչելու ժամանակ 3-րդ տեղ գրաված ադրբեջանցի Բախտիյար Աբասովի պպզելու, այդ արարքի համար նրան մեդալից զրկելու վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցները նյութեր են գրում: Դրանք նշում են, որ Բախտիյարը Լեռնային Ղարաբաղի Մարտունու (ադրբեջանցիները այն կոչում են՝ Խոջավենդ) շրջանի Ղարադաղլի գյուղից է:
Vesti.az կայքը հղում անելով Խոջավենդի շրջանի գործադիր իշխանության ղեկավար էյվազ Հուսեյնովին, գրում է,որ հայկական զինված ջոկատները 1992թ. փետրվարի 15-ին գրավել են Ղարադաղլին, դա տեղի է ունեցել Բախտիարի աչքի առաջ : Հուսեյնովը դրանով է բացատրում Բախտիյար Աբբասովի պպզելը:
Ադրբեջանական լրատվամիջոցները իրենց հրապարակումներում «մոռանում են» նշել, որ Մոսկվայում պատվո հարթակին կանգնած Աշոտ Դանիելյանը Արցախից է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը- sambo-photo.ru-ի