Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս հերթական վճիռներն է կայացրել Հայաստանի քաղաքացիների գործերի վերաբերյալ և Հայաստանին պարտավորեցրել վճարել այդ քաղաքացիների հանդեպ ապօրինությունների հերթական հազարավոր եվրոների փոխհատուցումները: Այս գործերն, ըստ էության, իրենց առանձնության մեջ չեն տարբերվում տասնյակ այլ վճիռներից, որ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա կայացրել է ՄԻԵԴ-ը՝ դրանք ըստ էության բոլորը վերաբերում են դատական ատյանների այս կամ այն անօրինականությանը: Ըստ որում` խոսքը վերաբերում է Հայաստանի երեք դատական ատյաններին, որոնցով անցնելուց հետո է միայն քաղաքացին արդարություն որոնում Եվրադատարանում:
Ամենաէականը, ըստ էության, այն է, որ այս որոնումները արդեն Հայաստանի Հանրապետության, այսինքն` Հայաստանի հարկատուների վրա արժեցել են կես միլիոն եվրո: Եվ սա դեռ ամենը չէ, քանի որ Եվրադատարանում կան դեռ հարյուրավոր դիմումներ, և դրանք, իհարկե, ավելանում են, քանի որ ավելանում են Հայաստանի դատական համակարգի կայացրած, մեղմ ասած, անօրինական վճիռները:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում