Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշենի սպանությունից հետո ոստիկանությունը խուզարկության անվան տակ մուտք է գործել բնակարան

Ապրիլ 02,2015 09:29

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նուբարաշենի մեկուսարանի դիմաց սպանված Դրաստամատ Հակոբջանի Թադեւոսյանի եղբոր՝ Սեպուհ Թադեւոսյանի բնակարանում խուզարկություն էր եղել այն օրը, երբ սգակիր ազգականներն ու ընկերները հոգեհանգստի արարողության էին մասնակցում:

Խուզարկությամբ ոչինչ չէր հայտնաբերվել, իսկ արձանագրության տակ չէր ստորագրել ինչպես հանգուցյալի մայրը, այնպես էլ այդ պահին որպես ներկայացուցիչ գտնվող փաստաբան Արմեն Ֆերոյանը (լուսանկարում):

Փաստաբանն Aravot.am-ին այսօր ասաց, որ պատրաստվում է բողոքարկել Դրաստամատ Թադևոսյանի բնակարանում կատարված ինչպես խուզարկության գործընթացը, այնպես էլ այդ խուզարկության կատարման համար հիմք հանդիսացած դատարանի որոշումը, որն էլ իր հերթին կայացվել է ակնհայտ կեղծ օպերատիվ տեղեկանքի հիման վրա։

«Այդ տեղեկանքով դատարանին հայտնվել է, թե իբրև օպերատիվ տեղեկություն է ձեռք բերվել այն մասին, որ գողացված ոսկյա զարդեր են պահվում Սեպուհ Թադևոսյանի բնակարանում։ Փաստորեն նման կեղծ տեղեկանք ներկայացնելով՝ ոստիկանությունը կարող է խուզարկություն կատարել ցանկացած բնակարանում, սա համարվում է ոչ օրինական, խիստ տարածում ստացած արատավոր գործելակերպ։ Ներկայացվելիք վերաքննիչ բողոքով փորձ է արվելու վերջ դնել նման արատավոր գործելակերպի շարունակական իրականացմանը»,-ասաց Ա. Ֆերոյանը։

Հիշեցնենք, որ խոսքն իբրեւ երկու միլիոն ոսկյա զարդերի գողության մասին է:

Իսկ որոշումը՝ խուզարկություն կատարելու մասին կայացրել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930