Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանն ու Մարկո Ռոյսը ամռանը կարող են տեղափոխվել ՊՍԺ

Ապրիլ 02,2015 10:00

Գերմանական Bild հանդեսի տեղեկություններով ՊՍԺ-ի ղեկավարությունը մոտ ժամանակներս խորհրդակցություն է հրավիրելու, որտեղ հստակեցվելու է հաջորդ մրցաշրջանի համար ակումբի տրանսֆերային քաղաքականությունը:

Ըստ աղբյուրի, ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով եւ Մարկո Ռոյսով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մխիթարյանին ձեռք բերելու շանսերն ավելի մեծ են, քանի որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ նրա պայմանագիրը գործում է մինչեւ 2017 թվականը, իսկ Ռոյսը բոլորովին վերջերս «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարացրել է մինչեւ 2019 թվականը՝ առանց այլ ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին կետի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Getty images-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930