Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան ամուսինները չե՛ն ուզում լինել միության անդամ

Ապրիլ 02,2015 18:00

Ճանաչված դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը հեռանում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ «Այլեւս չենք ցանկանում լինել միության շարքերում։ Երախտապարտ ենք եւ շնորհակալություն ենք հայտնում 20 տարիների ընթացքում միությունը ղեկավարած երկու նախագահներին ու նրանց շուրջ համախմբված աշխատակազմին։ Շնորհակալ ենք նաեւ տարիների ընթացքում համագործակցության, մեր հանդեպ տածած սիրո, հարգանքի, գնահատանքի համար, ինչը կկրենք մեր հոգում եւ սրտում հավետ»,- «Առավոտին» հայտնեց Տիգրան Ներսիսյանը։ Նելլի Խերանյանն էլ հավելեց, որ անդամատոմսերը միություն կուղարկեն ծրարով։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լ. Գրիգորյան says:

    Արտավազդ մրցանակ չեն տվել Տիգրանին, դրա համար էլ հեռանում են: 🙂

  2. Անահիտ says:

    Դե եթե 5 օր առաջ ֆեսյբուքյան մի քանի էջերում գրված էր որոշ մրցնակակիրների անուններ, պարզ է՝ ինչ հերթականությամբ են մրցանակ բաժանելու: Եց այդ մարդիկ էլ ստացան մրցանակ: Իսկ մրցանակակիրների շնորհքը ավելանում է? Սկզբի մի քանի տարիներին նույն մարդիկ էին ստանում կամ նույն մարդկանց զավակները, հիմա էլ ապահովում են իրենց ուսանողների մրցանակները՝ ապահովելով ետմահու փառք, առանց հասկանալու, որ այս դարաշրջանում այդպես էլ Աճեմյան չծնվեց, իսկ երիտասարդ ռեժիսորների մեջ կան մի քանի անուններ, որոնք շատ լավ հայտ են ներկայացրել: Այո, միությունից դուրս չէին գա ամուսին դերասանները, եթե այդպիսի մրցանակաբաշխություն չլիներ: Չնայած մյուս տարի կփորձեն առնել դերասանի սիրտը: Կապրենք, կտեսնենք…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930