Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանանց մազերի երկարությունն ու բարոյականության սահմանը

Ապրիլ 02,2015 11:30

Հնում հայերը մեծ նշանակություն են տվել թե՛ կանանց եւ թե՛ տղամարդկանց մազափնջերին. ընդ որում՝ կանանց վարսերը ոչ միայն գեղեցկության չափանիշ էին, այլեւ` բարոյականության: Հիմա անգամ շատ կարճ մազերով կանայք որեւէ կասկած չեն առաջացնի, թե անբարո քայլ են արել: Իսկ ահա հնում կարճ մազերով կանայք համարվել են անբարոյական, իհարկե, այսպիսի կանանց մազերը մի ժամանակ երկար են եղել, եւ միայն որեւէ անբարոյական վարք դրսեւորելուց հետո՝ կամ ամուսինը, կամ հասարակությունը, որպես պատժիչ միջոց, կտրում էր կնոջ վարսերը:
Հին ժամանակներում, փաստորեն, կնոջ վարսերի երկարությամբ էին չափում նրա բարոյականությունը, որքան երկար, այնքան բարոյական:

Պերճ Զեյթունցյանը հայերի` վարսերի նկատմամբ ունեցած այդ վերաբերմունքն արտահայտել է իր «Արշակ Երկրորդ» վեպում. «…Կառավարչի օգնականներից մեկը, որն ամենանողկալին էր բոլորից, նրան կկանգնեցներ հրապարակի մեջտեղում ու, մեծ բազմության առաջ, որպես պատիժ ու որպես անարգանքի նշան, կկտրեր նրա երկար մազերը»:

maz2

Տղամարդու մազերը, ավելի ճիշտ` բեղ-մորուքն էլ պակաս կարեւոր նշանակություն չեն ունեցել մեր նախնիների մոտ:

Եթե հիմա, շատ հայ տղամարդկանց համար ազդեցիկ երդումներից են «հորս արեւ» կամ «մորս արեւ» արտահայտությունները, հին հայ տղամարդիկ երդվում էին բեղ-մորուքով: «Մորուքս վկա» կամ «բեղերս կկտրեմ» արտահայտությունը սոսկալի երդում էր համարվում տղամարդու համար: Ուշագրավ է, որ վերջին շրջանում նորից մոդայիկ է երկար մորուքը, այսօր շատ ենք հանդիպում հայ երիտասարդների՝ երկար բեղ-մորուքով: Հաշվի առնելով, որ երկար մորուքը խնամելը հեշտ գործ չէ, ապա այս տղամարդիկ կարող են «հորս արեւի» փոխարեն՝ բեղ-մորուքով երդվել. գործից հասկացող կանայք կգնահատեն այն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930