Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզեք ձեռքերը

Ապրիլ 02,2015 11:15

Ձեռքերը, բացի խնամելուց, անհրաժեշտ է նաեւ մարզել: Պարբերաբար մարզական վարժությունները լավացնում են արյան շրջանառությունը, որն ապահովում է ձեռքերի մատների արյան բավականաչափ քանակություն: Բացի դրանից, մարմնամարզության շնորհիվ պահպանվում է ձեռքերի ճկունությունը եւ այն կարող է նպաստել դրանց ձեւի լավացմանը: Ձ

եռքերի մարզական վարժություններն ունեն այն առավելությունը, որ կարող են կատարվել ամենուրեք` տրանսպորտում, ճաշի ընդմիջմանը, հեռուստացույց նայելիս: Վարժությունները կատարեք ամեն օր, երբ հիշում եք այդ մասին, որը սկսելուց առաջ եւ վերջում ձեռքերը բարձրացրեք գլխից վերեւ եւ դաստակով կատարեք արագ շրջանաձեւ շարժումներ: Ապա ձեռքերն ազատ ցած թողեք եւ թափահարեք: Մասնագետները խորհուրդ են տալիս հետեւյալ վարժությունները` ձեռքերը պինդ բռունցք արեք եւ բաց թողեք` կրկնելով 10-15 անգամ:

Մատներն իրար սեղմեք այնպես, որպեսզի ափերը միմյանցից հեռու լինեն եւ մատներով զսպանակներով առաջ հրեք եւ թուլացրեք, առանց մատներն անջատելու, կամ օդում երկու ձեռքով թմբկահարեք՝ սկսելով ճկույթներից եւ վերջացնելով բութ մատներով: Կարող եք նաեւ ձեռքերը դաստակներում ուժեղ ճկել ցած եւ առավելագույնս ուղղեք վեր, կամ դաստակներով կատարեք շրջանաձեւ շարժումներ աջ, ապա ձախ: Յուրաքանչյուր վարժություն կատարեք 10-15 անգամ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930