Լրահոս
Օրվա լրահոսը

Մոմավառություն՝ ի հիշատակ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի. (Ֆոտոշարք)

Ապրիլ 01,2015 23:05

Ապրիլի 1-ին Պռոշյանի գյուղի գյուղապետարանի առջեւ ի հիշատակ գյուղի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան երկրորդ տարելիցին գյուղի բնակիչները եւ ՀՅԴ անդամները մոմավառություն էին կազմակերպել:

Հրաչ Մուրադյանին սպանել են Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջեւ 2013 թվականի ապրիլի 2-ին, սակայն հանցագործը դեռ չի հայտնաբերվել:

Պռոշյան գյուղի բնակիչ Աղվան Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես էր հիշում նախկին գյուղապետին. «Հրաչ Հակոբի Մուրադյանը լավ հայրենասեր էր, լավ հայրենիք պահող էր, լավ հրամանատար էր, լավ զինվոր էր: Հայրենիքը պաշտպանելուց, օտարներին մեր հողն ու ջրից հանելուց հետո եկավ եւ իր թեկնածությունը դրեց այս հզոր համայնքում, համայնքի ժողովուրդը սիրով ընտրեց Հրաչ Մուրադյանին, որովհետեւ մարդու մեջ տեսնում էր իսկական քաղաքացու, իսկական մարդու, իսկական հայի եւ իսկական գյուղի ղեկավարի: Այդպես էլ եղավ՝ ժողովրդի հույսերը արդարացվեցին շատ կարճ ժամանակում, եւ Հրաչ Մուրադյանը երեք անգամ վերընտրվեց: Ցավով եմ ասում, որ Հրաչ Մուրադյանը չիմացավ, թե ինչ կատարվում իր շուրջը եւ այս խաժամուժների ձեռքով այդ հզոր մարդը սպանվեց»:

Նրա խոսքերով՝ գյուղի գյուղապետերից ամենալավը Հրաչ Մուրադյանն է եղել. «Շատերը եկան գնացին ոչինչ չարեցին, ոչինչ չստեղծեցին, բայց ինքը կարողացավ, ինքն անում էր ամեն ինչ: Հազար ափսոս, որ այսօր այդ մարդը մեր կողքին չէ, եւ այդ գյուղապետն այսօր չկա եւ այլեւս չի էլ լինելու»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ երկու տարի է անցել, բայց հանցագործը դեռ բացահայտված չէ պարոն Սահակյանն ասաց. «Եթե հանցագործներն իրենք են, իրենք չեն բացահայտի: Հենց իրենք հանցագործներն են ու քանի կա այս կլանը, ոչ մի ճիշտ բան այս երկրում չի լինելու»:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Արմեն Մուշեղյանը Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց, որ դատախազությունն անընդհատ հայտարարում է, որ գործն ընթացքի մեջ է, քննում են, բայց արդյունքում՝ տեղաշարժ չկա. «Անցել է արդեն երկու տարի, ցավալի է, իհարկե: Բոլորի հոգում կա տխրություն, մտահոգություն, որ մեր իշխանությունների կարգախոս «ապահով Հայաստանում» ազատամարտիկ են սպանում ոչ ավել ոչ պակաս վարչակազմի շենքի առջեւ առավոտ լուսո: Մեր հոգու պահանջը եւ պարտականությունն է, որ Հայաստանում արդարադատությունը իր բարձրունքի վրա լինի»:

IMG_8493 IMG_8494 IMG_8496 IMG_8500 IMG_8501 IMG_8502

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Գլուխս խոնարհում եմ Հրաչ Մուրադյանի, իսկապես Հայ հերոսի հիշատակի առջեվ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930