«Մեր այցելության նպատակը եւս մեկ անգամ քննարկելն է երկկողմ համագործակցության սահմանված ուղղությունը»,- այս մասին, ըստ 1news.az-ի, Վրաստան կատարած այցելության ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Նա հստակեցրել է, որ Թբիլիսիում կքննարկվեն ավելի վաղ ծրագրված գործունեության ուղղությունները: «Վաղը եռակողմ համագործակցության համաձայնագիր կստորագրվի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ: Դրանով մենք կսահմանենք եռակողմ համագործակցության առաջնահերթությունները»,- ասել է Հասանովը:
Նա նաեւ նշել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցեր. «Մենք կքննարկենք այն, որ Հայաստանը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը եւ վտանգներ է ստեղծում իր հարեւանների համար: Կլսենք մնացած կողմերի կարծիքները»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ