Ռուսաստանցի ճանաչված մասնագետ Վալերի Կարպինը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, տեղեկացրել է Sportbox.ru-ն: Լրատվամիջոցի հավաստմամբ, 46-ամյա Վալերի Կարպինը Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առիթով Երեւանում գտնվելու ժամանակ հանդիպել է ՀՖՖ ղեկավարության հետ: Թե ի՞նչ խնդիրներ են դրվել նրա առջեւ Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի մնացած հատվածում եւ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի համար, աղբյուր լրատվամիջոցը տեղյակ չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Russian Look-ի