Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով քրեական նոր գործ է հարուցվել. NEWS.am

Ապրիլ 01,2015 19:03

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարի գործով մարտի 19-ին քրեական նոր գործ է հարուցվել՝ բժշկական փաստաթղթեր կեղծելու հաղորդման հիման վրա: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում վթարից տուժած Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը:

«ՔՕ 325 հոդվածի 1-ին մասով է քրեական գործը հարուցվել, այն է` բժշկական փաստաթղթեր կեղծում: Ես կասկածներ էի հայտնել, որ Եղվարդի եւ «Էրեբունի» ԲԿ-ից իրենց ներկայացրած փաստաթղթերը կեղծված  են, հիմա քննություն է իրականացվում»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանը համոզված է, որ Քննչական կոմիտեն բազմակողմանի քննություն կկատարի եւ կբացահայտի, արդյոք խախտումներ կան այդ փաստաթղթերում, թե ոչ:

Տուժող կողմի փաստաբանը կասկածի տակ է առել 2 փաստաթուղթ՝ Եղվարդում տրամադրված Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրությունը եւ «Էրեբունի» ԲԿ-ից տրամադարված Վարդան Պետրոսյանի հիվանդության նկարագրության արձանագրությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930