Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղեր և բժշկական պարագաներ` մարզաբնակ ականատես-վերապրածներին

Ապրիլ 01,2015 18:03

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը շարունակում է մարզային համայցերը` բժշկական օգնություն և սպասարկում  տրամադրելով Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածներին:

Համակարգող խորհրդի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ այսօր այց կատարվեց Արմավիրի մարզ, ուր ականատես-վերապրածների թիվն ամենամեծն է:

Մարզաբնակ ականատես-վերապրածներին տրամադրվեցին բժշկական ցուցումներին համապատասխան դեղեր և բժշկական պարագաներ:

Մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում Երևանում և մարզերում կատարվում են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվում են ականատես-վերապրածների բժշկական անձնագրերը:

«Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ևս իր աջակցությունն է ցուցաբերում` տրամադրելով խնամակալներ:

Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:

Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռևս 2014թ.: Ակնաբուժական նախագիծը մարզաբնակ ականատեսների համար կազմակերպում է մասնագետների պարբերական այցելություններ:  Աշխատանքներին աջակցում է նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը:

 

Հիշեցնենք, որ ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930