Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման Բանկը հայտարարում է ավանդային ակցիա «ԿԱՅՈՒՆ ԶԱՄԲՅՈՒՂ»

Ապրիլ 01,2015 17:13

Զարգացման Հայկական Բանկը հայտնում է «Կայուն Զամբյուղ» ժամկետային ավանդի ակցիայի մասին, որը գործելու է ս.թ. ապրիլի 1-ից մինչև մայիսի 29-ը ներառյալ:

Տվյալ ավանդատեսակը ավանդատուներին հնարավորություն է ընձեռում արտարժութային փոխարժեքների տատանման պարագայում ստանալ կայուն և միևնույն ժամանակ բարձր եկամուտ:

Բանկն առաջարկում է մեկ ավանդային պայմանագրի շրջանակներում կազմել ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ և Եվրո արժույթներից բաղկացած ավանդային զամբյուղ՝ առաջարկելով ՀՀ դրամի համար՝ 14%, ԱՄՆ դոլարի համար՝ 9%, Եվրոյի համար՝ 7% տարեկան տոկոսադրույքներ: Ընդ որում ավանդատուն ինքն է որոշում զամբյուղում յուրաքանչյուր արժույթի տեսակարար կշիռը, որը սակայն ընդհանուրի մեջ պետք է կազմի առնվազն 25%:

Ավանդներն ընդունվում են 1 տարի ժամկետով: Տոկոսագումարների վճարումն իրականացվում է ժամկետի վերջում կամ յուրաքանչյուր ամիս՝ մուտքագրելով հաճախորդի բանկային/քարտային հաշվին: Ավանդներն ընդունվում են բանկի բոլոր մասնաճյուղերում: Ավանդի ներդրման նվազագույն գումարը (հաշվարկված բոլոր արժույթներով միասին) կազմում է 500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Մանրամասների համար այցելեք www.armdb.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930