Քանի որ, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, Հայաստան-ԵՄ քաղաքական հարաբերությունները բավականին արժանապատիվ են
«Մեծ հավանականություն կա, որ Ռիգայում փաստաթուղթ կստորագրվի»,- ապրիլի 1-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա կարծիքով՝ դա բավականին լուրջ փաստաթուղթ է, որով քայլ կկատարվի Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների ֆիքսման հարցում:
«Այնտեղ շատ մեծ տեխնիկական աշխատանք կա, դեռ շատ բան պետք է հասցնել: Բացի դրանից՝ կան նաեւ քաղաքական համաձայնեցումներ»:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Իսկանդարյանի կանխատեսմամբ՝ ինչ էլ կատարվի մայիսին Ռիգայում, Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները կշարունակվեն. «Եվրամիությունը մեր ամենախոշոր տնտեսական գործընկերն է, քաղաքական հարաբերությունները բավականին արժանապատիվ են, եւ դա կշարունակվի: Յուրաքանչյուր դեպքում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կշարունակվեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ