Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 182 ավագ դպրոցը կգործի Մայր Աթոռի հոգածության ներքո

Ապրիլ 01,2015 14:16

Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամում այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ: Նախարարը նշել է, որ իրավական նոր կարգավիճակով պայմանավորված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կատարվի դպրոցի կառավարման մարմինների ձևավորում, որից հետո կհայտարարվի տնօրենի թափուր տեղի մրցույթ:

Ներկայացնելով հարցի իրավական կողմը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցը Մայթ Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց. «Ե՛վ Մայթ Աթոռը, և՛ ՀՀ ԿԳՆ-ն այս նախագծի հետ մեծ հույսեր են կապում: Մենք ակնկալում ենք, որ Մայթ Աթոռի հոգածության ներքո դպրոցը նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա, ինչպես նաև նոր բովանդակություն՝ ապահովելով կրթության ավելի բարձր որակ»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ դպրոցի շենքն ունի վերանորոգման անհրաժեշտություն:

Ա. Աշոտյանի խոսքով՝ հարցը քննարկվել է Վեհափառ հայրապետի հետ, ով ևս մտահոգ է խնդրով և պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ դպրոցն ավելի մրցունակ և արդիական դարձնելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն հոգաբարձուների խորհրդի նախագահ են ընտրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին:

Նիստից հետո ՀՀ ԿԳ նախարարը շրջել է դպրոցում, զրուցել ավագ դասարանների աշակերտների հետ՝ նրանց մասնագիտական կողմնորոշումների, ավարտական և ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքների և այլ հարցերի մասին:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նորայր says:

    Հարգելիներս դա ինչ նոր բան է ամոթ է շրատվական կայք է ուղղեք սխալը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930