Վարդան Պետրոսյանը դատական նիստերի դահլիճ բերվեց ձեռնաշղթայով: Տեղում այն հանվեց, մինչդեռ դատական նիստը երբ ավարտվել էր, Վարդան Պետրոսյանը իր ձեռքերը պարզեց, որպեսզի ուղեկցողը ձեռնաշղթա հագցնի: Փոքրիկ նյուանս էր, բայց ուղեկցողը ձեռքը պարզեց նրան, ուղեկցելով դատարանից դուրս:
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հ.Տեր-Ադամյանի նախագահությամբ, դատավորներ Արղամանյանի, Պետրոսյանի մասնակցությամբ վճռաբեկության կարգով պետք է քննության առնվեին փաստաբան Ռուբեն Բալոյանի, մեղադրող Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքները:
Ռ.Բալոյանի բողոքն, ինչպես նա շեշտեց դատարանում, քսանչորս էջից էր բաղկացած:
Դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով տուժողներ Հակոբյան ընտանիքի ներկայացուցիչը, նաեւ մեղադրողը բողոք են բերել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 20-ի դատավճռի դեմ:
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմից Սամվել Ջաղինյանը, ապա Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին հայտնեցին, որ իրենց ֆրանսիացի գործընկերները դատավճիռը ստացել են մարտի 2-ին:
Մինչդեռ, նրանք չեն ստացել ոչ միայն այսօրվա դատական նիստի ծանուցագիրը, այլեւ ֆրանսերենով մեղադրողի եւ ներկայացուցչի բողոքները:Նիկոլայ Բաղդասարյանը քսան օր ժամանակ խնդրեց, որպեսզի հետաձգվի դատական նիստը, իսկ Սամվել Ջաղինյանը հղում կատարեց ՍԴ որոշումներից մեկին, համաձայն որի , բողոք բերելու օրը պետք է հաշվել դրանք փաստացի ստանալու պահից սկսած:Վաղն ավարտվում էր բողոք բերելու ժամկետը:
Պաշտպանական կողմը հայտնեց, թե ինքը կապահովի դրանք ուղարկելը, թարգմանելը:
Բողոքի քննությունը նշանակվեց ապրիլի 21-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, հիշեցի, որ նախագահող դատավորի օպերատոր որդին տարիներ առաջ վթարի ենթարկվեց «Որոգայթ» հայտնի հեռուստասերիալի երկու տաղանդավոր դերասանների՝ Գոքորի եւ Արամի հետ:Երկու դերասանները մահացան: