Մոսկվայում անցկացված սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, ի նշան Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 90 կգ քաշային Աշոտ Դանիելյանի հաղթանակի, Հայաստանի օրհներգը հնչելու ժամանակ պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնած ադրբեջանցին ցուցադրաբար պպզեց: Նրա ոչ մարզական արարքը հարեւան երկրում բուռն հավանության է արժանացել:
Հունիսի 12-ից 19-ը Բաքվում կայանալու են Եվրոպական 1-ին խաղերը, որին ամենայն հավանականությամբ կմասնակցի նաեւ Հայաստանը: Հետաքրքիր է՝ եթե մեր մարզիկները հաղթեն ու հնչի Հայաստանի օրհներգը, Աբբասովի հետ կապվածի տրամաբանության համաձայն ինչպե՞ս կվարվեն հարեւանները: Նույն կե՞րպ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ