Լրահոս
Օրվա լրահոսը

«2050 թվականին Չինաստանն իր պարամետրերով կդառնա աշխարհի ամենամեծ պետությունը». Արման Նավասարդյան

Ապրիլ 01,2015 13:21

«Չինաստանը հետաքրքրության շրջանակի մեջ է մտնում, մեծ քաղաքական խաղերի մեջ է: Եթե հաշվարկները ճիշտ լինեն, 2050 թվականին իր պարամետրերով կդառնա աշխարհի ամենամեծ պետությունը: Գերտերությունների մեջ կլինի առաջին շարքում: Բնականաբար, նա հիմա ունի աշխարհագրական իր ուղղվածությունը նաեւ Անդրկովկասի ուղղությամբ»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Չինաստան համագործակցությանը՝ ըստ նրա, ուրախալի է, որ շոշափվել է Մետաքսի ճանապարհի հարցը. «Սրանից դար առաջ է խոսվել այդ մասին, գոյություն է ունեցել այդ ճանապարհը եւ դրա վերականգնումը, չգիտեմ որքան է հնարավոր, բայց դա կարող է հոյակապ ճանապարհ լինել Հայաստանի համար»:

Ըստ Արման Նավասարդյանի, եթե Մետաքսի ճանապարհը եղավ, մեր եւ Ադրբեջանի ճանապարհը ո՞նց է անցնելու, Թուրքիան էլ կուզի մասնակցել. «Սրանք հարցեր են: Եվ մեր դժբախտությունն է եւ մեր բախտավորությունն է: Դժբախտ ենք, որ այսպիսի հարեւաններ ունենք: Բախտավոր ենք, որ խաչմերուկում ենք: Չինաստանը եթե շահագրգռված է ՀՀ-ի հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որ համընկնում է նրա աշխարհաքաղաքական ծրագրերին: Համագործակցությունը կախված է երկու կողմից, մի կողմով համագործակցություն չի լինում: Երբ ստորագրվում է միջպետական համաձայնագրեր, դրանց կատարելության տոկոսը հարցականի տակ է դրվում: Եթե 25 տոկոսը կատարվեց միջպետական համաձայնագրերի, շատ լավ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930