Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծառերի Էտման անվան տակ ինչ-որ մեկի բիզնեսն են ծաղկացնում»

Ապրիլ 01,2015 13:17

Բնապահպան Սիլվա Ադամյանը մտահոգված է ծառերի էտման աշխատանքներից: Ըստ նրա՝ ծառերն այլանդակում են:

«Ինչ որ արվում է՝ շատ վատ է արվում, ճյուղերը պետք է կտրել, բայց լրիվ առողջ ծառեր են կտրվում, օրական բազմաթիվ ահազանգեր ենք ստանում: Երեւի պետք է քաղաքապետի մոտ հավաքվենք, խնդրի մասին խոսենք: Իմ կարծիքով, սա բիզնեսի հետ է կապված, հավաքում ու տանում են: Էտման անվան տակ ինչ-որ մեկի բիզնեսն են ծաղկացնում, փող աշխատում»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց բնապահպանը:

Կենդանիների պաշտպան Կարինե Փանոսյանն էլ պատմեց, որ մի քանի օր առաջ ծառ էտողների հետ էր բանավիճում. «Իրենք համոզում էին, թե մի շաբաթից նայեք ոնց է ծաղկելու: Ոչ մի ձեւ չկարողացա հասկացնել նրանց, որ ծառերն այլանդակել են»:

Հետո խորհուրդ տվեց մաստակն ու այլ տիպի աղբը դրսում գետնին չգցել. «Մաստակը, պոլիէթիլենային տոպրակները, խցանները, պլաստմասե տարաներն ու այլ տիպի աղբեր կենդանիների համար մահացու սնունդ են: Մաստակը թռչունների համար կեր է, ուտում են ու սատկում»:

Տիկին Ադամյանը շարունակեց, որ քաղաքը լուրջ խնդրի առջեւ է կանգնած. «Ամբողջ քաղաքը ագռավ ու կաչաղակ է ՝ ճիշտ աղբահանություն, կանաչապատում չիրականացնելու պատճառով: Բայց կանաչապատում ասելով միայն ծաղիկներ տնկելն են հասկանում, պետք է այգիներ ու կանաչ ունենանք, կանաչ ասելով նկատի ունեմ ծառ, ոչ թե խոտ: Այս քաղաքը պետք է ազատվի կաչաղակներից ու ագռավներից»:

Նրա տվյալներով, Հայաստանում 351 տեսակի թռչուն կա, որից 26-ը ընդգրկված է կարմիր ցուցակում, որոնք լուրջ վտանգի տակ են: Այս պահին լուրջ պահպանության կարիք ունեն տափաստանային հողմավար բազեն, գանգրափետուր հավալուսնը, մոխրագույն կռունկը, սեւ անգղը:

Բնապահպանը նաեւ պատմեց, որ վերջերս արագիլի 7 արհեստական բույն են տեղադրել Արմաշում, որ հաջորդ տարի այդ արհեստական բների վրա արագիլները բներ դնեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930