Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տաքսու վարորդը` ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին

Ապրիլ 01,2015 13:11

«Չինաստանը հսկայական ներդրումներ է անում ենթակառուցվածքների զարգացման համար: Թվում է, թե դրանում որեւէ վատ բան չկա: Բայց Չինաստանն արդեն արտադրել է այն ամենն, ինչը որ հնարավոր էր արտադրել ու պետք է սեփական ապրանքները Եվրոպա հասցնելու համար էժան ճանապարհներ գտնել: Այն տարածաշրջանի, որով չինական ապրանքները պետք է Եվրոպա հասնեն, ինդուստրիալիզացիայի մասին խոսք անգամ չկա: Նույնը` Եվրոպան: Բայց ի՞նչ է անում Եվրոպան`գնում է ինստիտուցիոնալ ադապտացիայի ճանապարհով`փոխառեք մեր օրենսդրական բազան, արեք այնպես, ինչպես մենք`կունենաք լավ էկոլոգիա, ենթակառուցվածքներ, բայց արդյունաբերությունը, մեծ հաշվով, պետք չէ: Կա»,-«Հայաստանի եվրասիական ինտեգրման հեռանկարները» թեմայով մամուլի ասուլիսում նման իրատեսական մոտեցումներով բացատրեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման անհրաժեշտությունն այդ անդամ երկրների կողմից ՌԴ ԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սվետլանա Գլինկան`նկատելով, որ միավորվելով եւ ընդհանուր, գիտահետազոտական եւ արտադրական քաղաքականություն մշակելով միայն մեր երկրները կարող են դուրս գալ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից:

ԵՄ երկրների պարագայում տնտեսագետի հավաստմամբ, զարգացման հնարավորություններն իրապես շատ չեն այդ երկրների համար, քանզի նրանց տնտեսության հիմնական ճյուղերը ներառված են տրանս ազգային ընկերություններում ու դա արդեն խնդիրներ է առաջացնում: ԵԱՏՄ-ի պարագայում, տնտեսագետը չի շտապում դրական հեռանկարների կանխատեսումներ անել, բայց ասում է`զարգացման հնարավորություններ կան, միայն պետք է շատ աշխատել`համատեղ ծրագրերի վրա:

Այնուհանդերձ, տիկինը խնդիր չի տեսնում ԵՄ երկրների հետ համագործակցության մասով, որպեսզի «անցումը ցավոտ չլինի»: Հստակեցնող հարցին`դա նշանակո՞ւմ է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության կայացումը դեռ թերահավատություն է առաջացնում եւ պետք է այլ ձևաչափերում էլ ներգրավվել, նա, ըստ էության, չպատասխանեց:

Պատասխանելով արդեն ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցին, Սվետլանա Գլինկան կարծիք հայտնեց, որ 2016-ի սկզբին արդեն ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն, քանզի եվրոպական երկրներում լուրջ տարաձայնություններ կան: Սա, իհարկե, նա չի համարում բոլոր հարցերի միաժամանակյա լուծում: Ավելին, գտնում է, որ չպետք է դրանց վրա հույս դնել ու սեփական արդյունաբերությունն ու արտադրությունը չզարգացնել:

Ուկրաինական խնդրի վերաբերյալ էլ Սվետլանա Գլինկան մեջբերեց հայ տաքսու վարորդի դիտարկումները, որոնք ինքը շատ տիպիկ է համարում. «Ասում եմ, դուք ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է վարվի տղամարդը, ով երկար ժամանակ սիրահետել է կնոջը ու նա վերջում ուրիշի հետ է ամուսնացել: Երիտասարդն ասաց`դե եթե նվերները շատ թանկարժեք են եղել, դրանք պետք է ետ վերադարձնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930