Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստան ուղարկվող մասնավոր ֆինանսական փոխանցումները շարունակել են կրճատվել. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 01,2015 12:56

Ոչ առեւտրային նպատակով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկվող մասնավոր ֆինանսական փոխանցումները տարեսկզբին շարունակել են կրճատվել, թեեւ փետրվարին նկատելիորեն բարելավվել է իրավիճակը։ Մասնավորապես դանդաղել է անկման տեմպը։

Եթե հունվարին դրանց բացասական տարբերությունը գերազանցեց 45,5 տոկոսը, ապա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տրանսֆերտների հոսքերի կրճատումը եղել է 35,6 տոկոս։ Ընդ որում՝ դրա վրա դրական ազդեցություն են ունեցել ինչպես այլ երկրներից, այնպես էլ ռուսական շուկայից ուղարկվող գումարների անկման տեմպի կրճատումը։

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, փետրվարին բանկային համակարգի միջոցով ոչ առեւտրային նպատակով ֆիզիկական անձինք Հայաստան են ուղարկել 68,1 մլն դոլար, ինչը գրեթե 12 միլիոնով ավել է հունվարի համեմատ։ Միայն 10,5 միլիոնով ավելացել են ռուսական տրանսֆերտները։ Դրանով հանդերձ, ընդհանուր ներհոսքը զգալիորեն զիջում է նախորդ տարվա մակարդակը։

2014թ. փետրվարին ֆիզիկական անձանց ոչ առեւտրային փոխանցումները գերազանցել էին 105,7 մլն դոլարը։ Մի բան, որ նշանակում է՝ այս տարի բանկային համակարգով ուղարկված գումարները նույն ժամանակահատվածում կրճատվել են գրեթե 37,7 մլն դոլարով։
Այն գրեթե ամբողջությամբ բաժին է ընկնում ռուսական շուկայից կատարված փոխանցումներին։ 2014թ. 83,5 մլն դոլարի համեմատ այս տարվա փետրվարին Ռուսաստանից մուտք եղած գումարները պակասել են 35,8 միլիոնով կամ 42,8 տոկոսով։
Թեեւ փետրվարին ռուսական շուկայից տրանսֆերտային հոսքերի դրական տեղաշարժ է նկատվել անկման տեմպի կրճատման առումով։ Եթե հունվարին մուտքը պակաս էր 53,8 տոկոսով, ապա փետրվարին այն կազմել է 42,8 տոկոս։

Պետք է ենթադրել, որ այս միտումը կշարունակվի նաեւ առաջիկայում։ Նման գնահատականի հիմք են տալիս Ռուսաստանի արժութային դաշտում կատարվող վերջին շրջանի դրական փոփոխությունները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ռուբլու արժեւորմանը, ինչը կարող է նպաստավոր ազդեցություն թողնել ռուսական շուկայից ստացվող տրանսֆերտային հոսքերի վրա։

 

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930