Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի նոր հյուպատոսարանը Իրաքում վտանգավոր է, բայց՝ անհրաժեշտ. կլինենք էպիկենտրոնում

Ապրիլ 01,2015 12:50

«Իրանը պետք է հրաժարվի ատոմային միջուկն օգտագործել որպես զենք: Եվ այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Իրանի նկատմամբ, օրինակ՝ նավթի արտահանումն արգելելը, տեխնոլոգիաների ներկրումը, եթե գան ընդհանուր հայտարարի եւ Իրանն ընդունի օրենքներ, որ ի վիճակի չի լինի Թեհրանը ստեղծել ատոմային զենք, այդ դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը»,- այսօր «Հայելի» ակումբում վեցյակի հանդիպման մասին խոսելիս ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ովքե՞ր են այս հարցում շահագրգռված, որ Իրանը ունենա կամ չունենա միջուկային զենք: «Եվրոպական վեց երկրներ մասնակցում են այս գործընթացին: Եթե Իրանը ստանա միջուկային զենք, իսկ ուշ թե շուտ, իմ անձնական կարծիքով, նա կանի դա, դրանից հետո Սաուդյան Արաբիան, Թուրքիան նույնպես կփորձեն տիրապետել այդ զենքին: Կստացվի, որ միջուկային զենքի տարածման ամբողջ համակարգը կփլվի եւ կունենա լուրջ հետեւանքներ ոչ միայն տարածաշրջանի համար, այլեւ ամբողջ երկրագնդի ռազմավարությունը կարող է փոխել:

Եթե չստեղծեն այդ զենքը, Արեւմուտքը շարունակելու է իր ճնշումները բանացնել, պատժամիջոցներ կիրառել, որ Իրանը դառնա այնպիսին, ինչպիսին իրենք կուզեին: Իրանն ԱՄՆ-ին պետք է մի քանի պատճառով, որպեսզի Եվրոպայի տարածքում գտնվող ռուսական էներգակիրները դուրս մղի, այսինքն՝ ՌԴ-ի դեմ է ուղղված: Երկրորդը՝ Իրանը պետք է ԱՄՆ-ին՝ Սիրիայի եւ Իրաքի հետ իր հարաբերություններում՝ Եմենի հետ պատերազմական գործողություններում: Իրանն ու ԱՄՆ-ն այս հարցում համագործակցության եզրեր ունեն»:

Նա ասաց, որ տարածաշրջանում տեղի են ունենում խորքային իրադարձություններ. «Սիրիան եւ Իրաքը քայքայվեցին, այնտեղ շատ վատ վիճակ է: Թուրքիան նկրտումներ ունի դառնալու տարածաշրջանի լիդեր: Հիմա Օբամայի դեմ շատ ուժեղ պայքար է գնում ԱՄՆ-ում այն ուժերի հետ, որոնք դեմ են Իրանի հետ հարաբերությունների լավացմանը: Քրդստանը նկրտումներ ունի ստեղծելու մեծ քրդական պետություն Դիարբեքիրում: ՌԴ-ն այս հարցում գրավում է այլ դիրք, ունի Իրանի հետ բավականին մոտ հարաբերություններ, բայց նույնպես չի ցանկանում, որ Իրանը դառնա ատոմային միջուկային երկիր: Միջուկային զենքին տիրապետում են Իսրայելն ու Պակիստանը տարածաշրջանում: Եթե Իրանն ունենա ատոմային զենք, դա կհավասարակշռի վիճակը»:

Արման Նավասարդյանն ասաց, որ տեխնիկան այսօր այնպես է զարգացել, որ մի փոքր գործիք կարող է դառնալ միջուկային զենք եւ կարող է կրել ոչ միայն պետությունը, այլեւ՝ միավորումներ, տարբեր կազմակերպություններ. «Մասսայական զենքի օգտագործումը չպետք է լինի այն միավորումների ձեռքը, որոնք կարող են ոչնչացնել մարդկությանը»:

Ւնչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերութուններին, ըստ Արման Նավասարդյանի, դրանք չեն փոխվի, եթե նա դառնա ատոմային գերտերություն. «Դա մեզ կարող է օգտակար լինի: Ի դեպ, 90-ականներին Իրանը ցանկանում էր ՀՀ-ից գնել թափոններ: Հայաստանը չվաճառեց,ամերիկացիները խանգարեցին»:

Հայաստանը Իրաքի հյուսիսում՝ Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում, հյուպատոսարան բացելու մտադրություն ունի: Էրբիլում արդեն 26 երկրներ դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն: Ամենաառաջինը դեռ 2007 թ. այդտեղ դեսպանատներ էին բացել Ռուսաստանը եւ Իրանը: Հարցին՝ դա վտանգավոր չէ՞՝ Արման Նավասարդյանն ասաց, դա ճիշտ քայլ կլինի. «Տնտեսական հեռանկարներ կան, Քրդստանն արտակարգ ծաղկման մեջ է: Ներդրումներ են ստանում ԱՄՆ-ից Թուրքիայից, աշխույժ առեւտուր են անում: Շատ կարեւոր է, որ Հայաստանը կարողանա մասնակցություն ունենալ դրան: Չնայած դա լինում է հյուպատոսություն, որն ավելի շատ զբաղվում է վիզաների խնդրով, բայց զբաղվում է նաեւ ինֆորմացիոն վերլուծական աշխատանքով կոնսուլական օկրուգում: Շատ կարեւոր է լինել իրադարձությունների էպիկենտրոնում»:

Ըստ Արման Նավասարդյանի, մեծ Քրդստան ստեղծելու խնդրում գոյություն ունի թուրքական գործոնը. «Թուրքիան փորձում է հայկական գործոնն օգտագործել ընդդեմ քրդերի այդ ծրագրի եւ քրդերն իրենց հերթին փորձում են այն, որ մի ընտանիք ենք եղել, դա օգտագործեն՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար: Եթե նման բան լինի, ոչ մի հայ այնտեղ ոտք չի դնի եւ հայկական հարցը ընդհանրապես լրիվ կփակվի: Ավելի լավ է Թուրքիայի հետ նման հարաբերություններ փորձել պահել եւ ձգել, քան թե Դիարբեքիրում լինի մեծ Քրդստան, որտեղ Հայկական հարցը կփակվի եւ հայերն այնտեղ այլեւս գործ չեն ունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930