Լրահոս
Օրվա լրահոսը

«Եհովայի վկաների» դեմ պայքարելու համար 30.000 դրամով տուգանվել է

Ապրիլ 01,2015 12:27

«Եհովայի վկաներ» կազմակերպության դեմ պայքարող սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության դեմ պայքարելու համար: Նա 30.000 դրամ տուգանք է վճարելու, որ հասարակական վայրերում քարոզչություն իրականացնող «Եհովայի վկաների» դիմաց կանգնած «հայր մեր» աղոթքն է ասել:

«Հայաստանը վատ վիճակում է, քանի որ մեր ազգը պառակտվում է կրոնական կազմակերպությունների կողմից, խախտվում է Հայաստանի Սահմանադրությունը: Մենք ունենք մի հատ Էջմիածին, մի հատ Բաղրամյան 26, բայց մեր պետական մարմնի, հավատքի դեմ ինչ-որ մարդիկ կանգնում են փողոցներում ու ասում են, որ ձեր երկրի կողմից ընդունված կրոնն ու սահմանադրությունը սուտ բաներ են քարոզում: Հակասահմանադրական քարոզչություն են տանում, զարմանալի է՝ ինչու են մեր պետական այրերը այդ գործունեության դեմ պայքարելու համար տուգանում: Վարչական տույժի են ենթարկել՝ հիմնավորելով, որ «Եհովայի վկաների» դեմ կանգնելով ու հայր մերն» ասելով՝ չարաշահել եմ իմ իրավունքները, Գարեգին Բ օգնեք, ինձ»,- «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Ռոբերտ Ահարոնյանը:

Իրավապաշտպան Աշոտ Համբարձումյանն էլ պատմեց, որ «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամների փաստաբանները սպառնում են, որ իրենց վստահորդները մինչեւ եվրոպական դատարան կարող են դիմել ու իրենց թիկունքում եվրոպացի մասնագետներ են կանգնած. «Ինչու ենք հենց «Եհովայի վկաների» դեմ պայքարում, որովհետեւ միակ կրոնական կազմակերպությունն է, որ հասարակական վայրերում քարոզչություն է իրականացնում»:

«Ու պարտադիր դպրոցների, հիվանդանոցների շուրջ են քարոզչություն անում»,- ընդգծեց Ռոբերտ Ահարոնյանը:

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» կազմակերպությունը ներկայացնող Սեւան Աղաջանյանն էլ ասաց, որ «Եհովայի վկաները» փողոցներում իրենց քարոզչությունը համարում են ակցիա ու դա իրականացնում են հավաքների մասին ազատության օրենքով: Ըստ Սեւան Աղաջանյանի, հոգեորսությունը կանխող օրենքի բացակայությունն էլ կանաչ լույս է վառում նրանց համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Աստվածաշունչը խրախուսում է բարոյական բարձր չափանիշներ,և Եհովայի վկաները հենց դա են քարոզում: Դուք պնդում եք,թե քրիստոնեա եք,այդ դեպքում ինչու՞ է հայաստանում բարոյականությունն այսքան ցածր:իսկական քրիստոնեաները Հիսուսի ասածներով են ապրում: ԵՎ եթե մենք ՝ հայերովս քրիստոնեաներ ենք, ապա ի նչու գրեթե բոլոր խանութներում կամեռաներ կան: թուրքերի համարա՞ դրանք, Կամ ինչու են շատերը աբորտ անում,գողանում,խաբում,իրաա դիմացինի լավը չեն ուզում,,,ես կասկածում եմ,որ դուք քրիստոնեաներ եք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930