Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնտեսական աճ  չենք ունենա. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 01,2015 12:19

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին երեկ հայտարարել է, թե իրենց կանխատեսումներով 2015թ. Հայաստանում տնտեսական աճը շատ ցածր կլինի։ ,Կարծում ենք, որ Հայաստանի տնտեսական աճը շատ, շատ, շատ քիչ կլինի։ Հնարավոր է՝ դրական միտումով՝ 0,8%։ Սակայն այդ փոքր դրական աճը կարոդ է բացասական դառնալ, եթե լուրջ ցնցումներ տեղի ունենան։ Այդ ցնցումները կարոդ են լինել հիմնական առեւտրային գործընկերների՝ Ռուսաստանի եւ եվրոպական երկրների տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում, րայց դա կարոդ Է կախված լինել նաեւ տարադրամի փոխարժեքի կտրուկ փոփոխություններ,–ասել Է նա։

Զոյա Թադեւոսյան- ՀԱԿ վարչության անդամ

– Տիկին Թադեւոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի տնտեսության վերաբերյալ ՀԲ ներկայացուցչի գնահատականները, արդյո՞ք դրանք իրատեսական են։

– Ես կարծում եմ՝ դրանք միանգամայն իրատեսական գնահատականներ են, որովհետեւ ժամանակակից պայմաններում բոլոր երկրները կարծես թե ինտեգրվել են համաշխարհային տնտեսությանը (յուրաքանչյուրն իր ներուժի չափով), ու Հայաստանը եւս անմասն չի մնացել այդ գործընթացներից։ Եվրոպական տարածաշրջանում, ԱՊՀ երկրներում եւ ընդհանրապես, աշխարհում տեղի ունեցող վայրիվերումները չեն կարող իրենց ազդեցությունը չթոդնել Հայաստանի տնտեսության վրա։ Առավել եւս, երբ ՀՀ իշխանությունները չեն վարում այնպիսի տնտեսական քաղաքականություն, որ ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ կարողանան ստեղծել մի իրավիճակ, երբ արտաքին գործոններն էապես չազդեն տնտեսության վրա։ Ինչպես գիտեք, ամբողջ աշխարհում ամենակարեւոր ռեսուրսը մարդկային կապիտալն է, աշխատուժը։ Իսկ Հայաստանից մարդկային կապիտալը վերջին տարիներին ուղղակի հեռանում է։ Հեռանում է կրթություն, գիտելիքներ եւ մասնագիտական հմտություններ ունեցող մասը։ Երբ  մենք գրկվում ենք նման գործոնից, ապա մնացած ռեսուրսները բավարար չեն զարգացում ապահովելու համար։ Դրան գումարած համաշխարհային գործընթացները, տարածաշրջանային հակամարտությունները, որոնք բերում են ներմուծման ու արտահանման կրճատման, շուկայի նվազեցման:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930