Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը բարձրացրել է ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանին որոշակի արտոնություններ տալու հարցը. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 01,2015 12:09

ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ երեկ հանդիպել է ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ եւ պատասխանել նրանց հարցերին։

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այդ հանդիպման ժամանակ բարձրացրել է ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանին որոշակի արտոնություններ տալու հարցը։  «Ուրախ եմ Ձեզ ողջունել Հայ Ազգային Կոնգրեսի անունից՝ մի ուժի, որը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ կառուցել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա ամբողջ պետաիրավական պայմանավորվածությունների հիմքը, այդ թվում՝ ՀՀ-ՌԴ միջեւ մեծ պայմանագիրը՝ փոխադարձ ռազմական օգնության մասին, Հայաստանի տարածքում ՌԴ ռազմական բազայի մասին պայմանագիրը, ԱՊՀ արտաքին սահմանների համատեղ պաշտպանության, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության համատեղ պայմանագիրը։ Դրանով մենք կառուցել ենք անվտանգության այն համակարգը, որը համարում ենք արդյունավետ ու շատ կարեւոր։

«Անկախ այն բանից, որ Հայ Ազգային Կոնգրեսն արմատական հակասություններ ունի գործող իշխանությունների հետ, որ մենք իշխող ռեժիմին մեղադրում ենք կոռուպցիայի, ՀՀ տնտեսության մենաշնորհացման, ընտրակեղծարարության համար, միեւնույնն է, ՌԴ-ի հետ կապերի հարցում մեծ հաշվով տարաձայնություններ չունենք, այդ է պատճառը, որ կողմ քվեարկեցինք Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին»,- ասել Լ Զուրաբյանը՝ հավելելով. «Հայաստանը ծանր սոցիալական, տնտեսական վիճակում է, որովհետեւ մեկուսացված է Թուրքիայի, Ադրբեջանի շրջափակման պատճառով։ Արդյոք հնարավոր չէ՞, հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայությունը ԵՏՄ անդամ-պետությունների հետ, Հայաստանի համար ստեղծել հատուկ պայմաններ, որոնք թույլ կտային ագատ առեւտուր իրականացնել երրորդ երկրների, այղ թվում՝ Եվրամիության, Իրանի, Վրաստանի հետ»,- հարցրել է նա։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930