Ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբբասովը Մոսկվայում անցկացված Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո իր երկրի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հերքել էր Աշոտ Դանիելյանից ներողություն խնդրելու իրողությունը:
Իսկ որ նա, իրոք, պատվո պատվանդանից իջնելուց հետո արդեն վարագույրների հետեւում, յուրայինների աչքից հեռու մոտեցել եւ ներողություն է խնդրել մեր չեմպիոնից, այսօր Արցախից Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց ինքը՝ Աշոտ Դանիելյանը: «Այո: Նա մոտեցել եւ ներողություն խնդրել է՝ ասելով, որ այդպես վարվել է, քանի որ մրցումները հեռարձակվում են Ադրբեջանում: Որքան ես եմ հասկանում, նա ու ադրբեջանցի ժողովուրդը ճնշված է իր երկրի վարած քաղաքականությունից», ասաց Աշխարհի գավաթակիրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ