Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրաշաբաթն ավարտվեց, կեցցե ԵՏՄ-ն. «Հրապարակ»

Ապրիլ 01,2015 12:03

Մի շաբաթ առաջ Հայաստանում եվրոպացիներ կային։ Բոլորս դարձել էինք եվրոպացի, ավելի ճիշտ՝ մնացել էինք նույն գյուղացին, բայց եվրոպացու գլխարկով էինք։ Հայաստանում եվրաշաբաթ էր։ Ինչ ասես՝ Ռուսաստանին չասեցինք։ Բանը հասավ կսմիթներին անգամ, որովհետեւ հանկարծ զայրացել էինք, որ Պուտինն Ալիեւին զենք է ծախում։ Ինչքան հնարավոր էր, առաջ տարանք մեր եվրաինտեգրումը։ Ով գիտի կանգ չառնեինք, եթե եվրաշաբաթը չավարտվեր։ Ավաղ, ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը։ Եվրոպացիները գնացին…

Եվրոպացիները գնացին, բայց մի երկու օր անց ռուսները եկան՝ Նարիշկինի գլխավորությամբ։ Ո՞րը եղավ մեր առաջին գործը, ի՞նչ եք կարծում։ Թվում էր՝ այն, ինչ ասել էինք եվրոպացիների ներկայությամբ, մի բան էլ ավելացրած Նարիշկինին էինք ասելու, բայց… Մենք իսկույն բուդյոնովկաները քաշեցինք գլխներիս ու… ինչ Եվրոպա, ինչ բան։ Ասես եվրաշաբաթ չէր էլ եղել։

Չգիտեմ, թե քանի օր են մնալու ռուսները, բայց Հայաստանում հաստատ ռուսական օրեր են։ Նայում եմ մեր ղեկավարներին, ու մեղքս գալիս է. իսկը ռուս մուժիկներ։ Ռուսներին խմացնում են, իրենք էլ հետները խմում, ինչպես ասում են՝ «կոմպանի համա»։ Նույնիսկ լրագրողներն էին նկատել, որ իրենց, դիտավորյալ, «բանակցող» կողմերից պատշաճ հեռավորության վրա էին պահում, որ խմիչքի հոտը չառնեն։ Բայց դա չէր օգնել, որովհետեւ խորհրդակցության դահլիճն էր բուրում ալկոհոլով:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930