Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ, Ադրբեջանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասաց, որ երեկ հրապարակած մեր լուրը ճշգրտման կարիք ունի: Նրա խոսքերով՝ իրավապահները այժմ պարզում են գիշերը գյուղում անծանոթ զինյալների հայտնվելու մասին լուրի իսկությունը: Նրա վկայությամբ ՝ տվյալ լուրի աղբյուրը Բերքաբերի 3 բնակիչներ են:
Գյուղապետն ասաց, որ սահմանամերձ Բերքաբերում ավելացել է զգոնությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ