Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն պետք է քայլ կատարի, որ այդ զենքը չօգտագործի ՀՀ-ի դեմ. «Ժողովուրդ»

Ապրիլ 01,2015 11:51

ՌԴ պետդումայի պատգամավոր Վասիլի Լիխաչեւը կարծում է, որ Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը չի մտածել, որ այն կարոդ է օգտագործվել հայերի դեմ։ «Ժողովուրդի» հետ զրույցում պատգամավորը նկատել է, որ Ռուսաստանը, ճիշտ է, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, սակայն Ադրբեջանի հետ էլ ռազմավարական գործընկերության պայմանագիր ունի։

– Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին շատ է խոսվել, վերջերս էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դա կարող է վնասել հայ-ռուսական հարաբերություններին։ Ինչպե՞ս եք Դուք վերաբերում Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանի եւ ՌԴ միջեւ զենքի վաճառքի շարունակական գործարքներին։

– Շատ կարեւոր է ընդգծել Ռուսաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի բարդ հարաբերությունների մասին, քանի որ այս եռանկյան բոլոր կողմերն Էլ իրենց շահերն ունեն։ Գտնվելով Երեւանում՝ ինձ համար շատ կարեւոր է, որ Ռուսաստանը կատարի ռազմավարական դաշնակցի իր պարտականությունները։ Այս եռանկյունում մի շատ կարեւոր հանգամանք կա. Ռուսաստանն այստեղ ամեևակոշտ ձեւով պետք է իրեն դրսեւորի Մինսկի խմբում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ տարբերակներ առաջարկի։ Ադրբեջանին զենքի վաճառքը, իրոք, նուրբ հարց է։ Իհարկե, կան որոշակի պարտականություններ Բաքվի առաջ, սակայն ես այստեղ շեշտը կդնեի այն բանի վրա, որ Ռուսաստանը պետք է ձեռնարկի այնպիսի դիվանագիտական, գործընկերային քայլ, որ այդ զենքը չօգտագործվի Հայաստանի դեմ:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930