Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյան շուկան. «Հրապարակ»

Ապրիլ 01,2015 11:21

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանն ամիսներ շարունակ մասնակցում է կառավարության կազմակերպած՝ արտահանմանը խթանող հանդիպումներին, բայց այսօր վստահաբար պնդում է, որ Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյաև շուկան։ Հիմնական

պատճառն այն Է, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է գրեթե 100%-ով, իսկ ՀՀ-ում դրամի արժեզրկումը 20%-ի չափով է։ «Ամբողջ խնդիրը նրանում է, որ ռուսական ռուբլու փոխարժեքի ու հայկական դրամի տարբերությունը ոչ մի կապ չունի ԵՏՄ-ի ու այդ շուկայի հնարավորությունների հետ։ Եթե տնտեսության արտահանումները քչացել են, ոչ թե դա կապ ունի նրա հետ, որ մենք ԵՏՄ-ի մեջ ենք, այլ կապ ունի նրա հետ, որ Ռուսաստանում ռուբլին արժեզրկվել է 100%-ով»,– իր ասելիքը մի փոքր մեղմ ձեւակերպեց Ալիկ Պետրոսյանը՝ նշելով, որ նման պայմաններում հնարավոր չէ ռուսական շուկա ապրանք արտահանել, քանի որ այդ տատանումների արդյունքում Հայաստանում այլեւս բարձր ինքնարժեքով է ապրանք արտադրվում, ինչն անընդունելի է Ռուսաստանի համար՝ կապված իրենց փոխարժեքի տատանման հետ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930