Մարտի 31-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 62 շենքի մի բնակարանից, թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Սայաթ Խ.-ին:
Բնակարանի զննությամբ՝ հյուրասենյակից հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ 100 մլ. տարողությամբ մածուցիկ զանգվածով, մեկ այլ տարա՝ 200 մլ. դեղնավուն զանգվածով, ապակե բաժակ՝ գորշ գույնի հեղուկ զանգվածով, «Պիրալգին» դեղահաբի մեկ դատարկ տուփ և 10 մլ տարողությամբ ներարկիչ:
Սայաթ Խ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը «Պիրալգին» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը` արխիվային