Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանություններն այս հարցում եւս փորձում են կիրառել պարտադրանքի սկզբունքը. «Ժողովուրդ»

Ապրիլ 01,2015 10:58

ՀՀ ԱՆ պատասխանատուները պնդում են, որ մարդու օրգանիզմում երկաթի եւ ֆոլաթթվի պակասը հանգեցնում է սակավարյունության, իսկ ծրագրի ընդդիմախոսներն էլ հակադարձում են՝ նույնկերպ լուրջ հիվնանդություններ կառաջանան, եթե այդ հավելանյութերը մարդու օրգանիզմում անհրաժեշտից ավել լինեն։ Միով բանիվ՝ երկու կողմն էլ խոստանում է ազգային աղետ ե՛ւ ծրագրի ներդրման, ե՛ւ դա չանելու դեպքում։ Այս իրավիճակում ցանկացած նորմալ մարդ որպես խնդրի օպտիմալ լուծում կառաջարկի տալ սպառողին ընտրության հնարավորություն, որ այդ ծրագիրն անցնի ժամանակի փորձությունը եւ ցույց տա, որ արդյունավետ է հայկական գենետիկայի եւ կենսապայմանների դեպքում։

Սակայն ՀՀ իշխանություններն այս հարցում եւս փորձում են կիրառել պարտադրանքի սկզբունքը՝ նախատեսելով հարստացնել ՀՀ-ում օգտագործվող ալյուրի ավելի քան 85 տոկոսը, ինչն արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս։ Քանզի հայրենի իշխանություններն առաջին անգամը չէ, որ հանրության մասին «մտահոգվելով»՝ փորձում են պարտադրել իրենց «բարեփոխումները»։ Վերջին օրինակը կուտակային համակարգն էր, որի օգուտների քարոզը արվում էր նույնքան փաստարկված՝ դարձյալ ներկայացնելով այլ երկրների փորձը։ Սակայն եթե կուտակայինի ներդրմամբ ՀՀ քաղաքացիների մեծ մասը կորցնում է իր գումարները, ապա ալյուրի հարստացման դեպքում վտանգ կա կորցնելու առողջությունը։ Հետեւաբար, այս օրենքը պետք է ընդունվի մասնագետների գրեթե հարյուր տոկոսանոց խրախուսման դեպքում միայն, այն էլ՝ ալյուրի ոչ ամբողջ խմբաքանակի համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930