Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի՛ շատ ննջարաններ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 01,2015 10:47

«Գոլդեն պալաս» հյուրանոցի սեփականատերերը կրկնակի մեծացրել են շինության չափերը՝ «Հաղթանակ» զբոսայգու հաշվին։

Հյուրանոցի հետնամասում, ուղիղ այն չափով, որքան ներկայիս գործող մակերեսն է, կառուցվել է նոր մասնաշենք, որի միայն պատերն ու տանիքն են կանգնեցված, դրված են լուսամուտները։

Արբանյակից տարբեր ժամանակներում արված երկու լուսանկարների համեմատությունը հստակ ընդգծում է հյուրանոցի հին ու նոր տարբերակների տարբերությունը։ Թեեւ հանրային կանաչ տարածքում ծառերի հաշվին կառուցված, «Գոլդեն պալասը» ի սկզբանե եղել է ամփոփ ճարտարապետական նախագիծ, իսկ ահա կազարմայաձեւ կցորդի կառուցումից հետո այն գնացքի այլանդակ վագոնի է նմանվել։

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Հժ»-ի լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ ոչ միայն վերջին շինությունը, այլեւ՝ հյուրանոցն ընդհանրապես, յուր ժամանակին կառուցվել է առանց հանրային քննարկումների։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930