Ապրիլի 1–ին ՌԴ Դաշնային Խորհրդում կբացվի սենատոր Ռաֆայիլ Զինուրովի քանդակագործական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
«Անհատը աշխարհի երկրների պատմություններում». այս խորագրի ներքո ՌԴ Դաշնային Խորհրդի անդամը ներկայացնում է տարբեր երկրների հայտնի անհատների դիմանկարները, ովքեր մեծ դեր են խաղացել իրենց ժողովուրդների կյանքում: Հատուկ տեղ են գրավում հեղինակի հայրենի Բաշկիրիայի պատմական դեմքերի դիմանկարները: Ցուցահանդեսը նվիրված է ՇՀԿ և ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովին, որը տեղի կունենա այս տարվա հուլիսին Ուֆայում:
Ցուցադրությունում ներկայացված են նաև պատմական Հայաստանի թագավորները և հայկական ազատագրական շարժման հերոսները` սկսած Պարույր Սկայորդի թագավորից մինչև 1862 թ. Զեյթունի ապստամբության հերոս Մարկոս Թաշչյանը:
Ցուցահանդեսը կազմակերպվում է բաշկիրների մոսկովյան հայրենակցության և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ: Այն կբացի ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ռաֆայիլ Զինուրովը նաև «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակի հեղինակն է, ուր չափածո կերպով շարադրել է հայոց ամբողջական պատմությունը: