1980 թվականի ամռանը Սուխումի քաղաքի համանուն կինոթատրոնում հերթ էի կանգնել՝ «20-րդ դարի ծովահենները» ֆիլմի համար: Հերթում ես երրորդն էի, թե չորրորդը եւ, հետեւաբար, վստահ էի, որ ինձ տոմս կհասնի: Սակայն դրամարկղում նստած կինը՝ 2-3 հոգու տոմս վաճառելուց հետո, շրխկացրեց իր դռնակը՝ հայտարարելով, որ տոմսերը վերջացել են: Երբ ես այդ առթիվ իմ տարակուսանքը հայտնեցի, «կարգուկանոնը հսկող» միլիցիոներները (այն ժամանակ նրանք ոստիկաններ չէին կոչվում) ինձ տարան առանձին սենյակ եւ սկսեցին «հարցաքննել», թե ինչպես եմ ես համարձակվել դժգոհել՝ սպառնալով նաեւ խուլիգանության համար քաղմաս տանել: Ի վերջո, կես ժամ ինձ հետ «աշխատելուց» հետո նրանք ինձ ներեցին եւ «մեծահոգաբար» բաց թողեցին: Երբ դուրս եկա, մարդիկ, որոնք անհանգստացած էին իմ ճակատագրով, նախ ուրախացան, որ ես «թեթեւ պրծա», իսկ հետո բացատրեցին, որ սպառում ունեցող ֆիլմերի պարագայում «Սուխումի» կինոթատրոնում տոմսերի 95 տոկոսը վաճառվում է «ձախ ճանապարհով», եւ որ «միլիցեքն» այդ բիզնեսում փայ ունեն: «Սովետական միլիցիան» այս 35 տարում չի փոխվել:
Ժամանակակից Հայաստանում մարդիկ չեն ուզում գործ ունենալ ոստիկանության հետ շատ ակնհայտ պատճառով՝ ոստիկանների աշխատաոճը որեւէ վստահություն չի ներշնչում: Երկու օրինակ: Մի քանի տարի առաջ ընկերներիցս մեկն իր բակում կրակոցներ էր լսել եւ որոշել էր «քաղաքացիական գիտակցություն» դրսեւորել ու ահազանգել ոստիկանությանը, ինչի համար խիստ փոշմանել էր, որովհետեւ հետագա մեկ տարվա ընթացքում նրան պարբերաբար քարշ էին տալիս ոստիկանություն՝ ջանալով ապացուցել, որ ոչ մի կրակոց էլ չի եղել: Կրակողին, բնականաբար, «չհաջողվեց հայտնաբերել»: Մեկ այլ ծանոթ վատացել էր տանը եւ ընկել՝ թեթեւ հարված ստանալով, նրան տարել էին հիվանդանոց, բժիշկները պարտավոր էին հայտնել ոստիկանություն: Եվ ահա քննիչը երեք անգամ հարցաքննել էր «տուժողին» եւ նրա ընտանիքի անդամներին՝ աշխատելով նրանց ցուցմունքներում հակասություններ գտնել: Ի դեպ, նաեւ այդ պատճառով է, որ մարդիկ հաճախ չեն ուզում պաշտոնապես բժիշկների դիմել՝ իմանալով, որ որոշ դեպքերում ոստիկանության կողմից «գործ սարքելու» փորձեր են լինելու: Ես գիտեմ դեպքեր, երբ դանակահարվածները չեն գնացել հիվանդանոց՝ վստահ լինելով, որ ոստիկանությունը ոչ միայն «չի հայտնաբերի» դանակահարողին, եթե վերջինս համապատասխան «պապայի բալա» լինի, այլեւ գործը կարող է «շուռ տալ» տուժածի վրա:
Գյումրիում հանրահավաքի ժամանակ 60-ամյա գիտնական Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու գործը ես այդ համատեքստում եմ գնահատում. քաղաքական բաղադրիչն ինձ, ճիշտն ասած, առանձնապես չի հետաքրքրում: Ոստիկանությունը ոչ միայն չի խոչընդոտել խուլիգաններին, այլեւ հիմա «չի կարողանում գտնել» դանակահարողին՝ չնայած տուժողը նրան ճանաչել է, եւ ըստ վերջինիս՝ երիտասարդի անունը Ռուդիկ է՝ ատամնաբուժ Գեւորգի որդին է: Բեն Լադենը չի՝ մի խոսքով, որ նրան պետք լիներ ամիսներով փնտրել: Այնքան ժամանակ, որքան «չեն գտնում», մարդիկ իրավունք կունենան մտածելու, որ ոստիկանությունն այստեղ «փայ ունի»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայաստանում ոստիկանների թերությունները բացայայտ եւ անընդունելի են, եւ պիտի որ սրբագրվեն: Սակայն Գյումրիի դանակահարության յատուկ պարագայում, ինչպես ամեն նիւթով եւ առիթով, ըստ սովորության դարձյալ տարածվեցին հապճեպ եւ ծայրահեղ զրպարտություններ՝ հանրային կարգի պատասխանատուների մասին, եւ էդ պատճառով դժվար դարձավ քննադատական մոտեցում յայտնել ոստիկանության նկատմամբ: Այսինքն, մի բան է ասել՝ ոստիկանությունը աչք է փակում կացության վրայ, լրիվ այլ բան է՝ միայն երեւակայության հիման վրայ, անմիջապես ամբաստանել եւ աղաղակել թէ ոստիկանյութիւնն է ծրագրել եւ իրականացնել այդ կացությունը: Գյումրիի միջադեպը ստեղծողները լաւ գիտեին կամ պիտի որ գիտենային թե նրանց կատարածը պրովոկացիա է, եւ հաւանական ու ակընկալելի է որ լինելու է հակազդեցություն, ժողովրդի այն հատվածի կողմից որ իր համբերությունը կորցնում է: Հետեւաբար, զրպարտելէ առաջ թե ոստիկանությունը այդ ժողովրդային հակազդեցության հեղինակն է, աւելի հաւանական է որ եդպիսի ռադիկալ ակցիաներ կազմակերպողների թաքուն ցանկությունն է որ տեղի ունենան փողոցային բախումներ, որպեսզի «արդարանան» իրենց այլազան ցնորական վարկածները, որպեզի խլրտում ստեղծվի: Ամեն դեպքում՝ անմիտ եւ անիմաստ, ինքնասպանական բախումի մէջ անփութորեն նետված զինվորի ճակատագրի տերը, առաջին եւ հիմնական պատասխանատուն՝ նրա հրամանատարն է… թէ որ ան իր կյանքից զզվել է, էդ իր խնդիրն ա, սակայն իրաւունք չունի ուրիշներն ել իր հետ տանելու դեպի անդունդ… իսկ բոլոր անոնք որ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, քաջալերում են այս ինքնաքայքայիչ շարժումը, իրենց խղճերի վրայ կրելու են նաեւ անոնց հետեւանքների պատասխանատվությունը… Ամենայն կարեկցությամբ, բարի ապաքինում՝ այդ խեղճ ու բարի մարդուն որ դաշոյնի հարված է ստացել եւ մարմնի օրգան կորցրել… շատ անիմաստ եւ ցաւալի է նրա կրած վնասը…
Դե, ընդհամենը, էտ է գրած..)))..
«Ժողովրդի այն հատվածըորը, որ իր համբերությունը կորցնում է»..))).. Նախախորհրդարարանի ակցիաների նկատմամբ, ինչ որ շստ կասկածելի արտոնություններ ունի, անընդհատ պտտվում է ոստիկանության շուրջը… կարող է մեքենաներ վատել, մարդկանց ծեծել, դանակահարել և չբռնվել…
Ւսկ Ժողովրդի այն հատվածըորը, որ իր համբերությունը կորցնում է, ասենք, իրենց տները «պետական կարիքներ» պատճառաբանությամբ քանդելու և իրենց կոպեկներով փողոց նետելու, ընտրությությունները չկեղծելու ..ևն. ինչ որ, հենց նույն «անաչառ» ոստիկանության կողմից շատ պարտաճանաչ ձևով նետվում է դուբինկեքի տակ և ձերբակալվում է..)))..
Կասկածելի ոչինչ չտեսար?..)))..
Եվ հետո… խորհուրդ տալով՝ չանել «հապճեպ եւ ծայրահեղ զրպարտություններ՝ հանրային կարգի պատասխանատուների մասին», ինքդ ինքդ արեցիր հապճեպ եւ ծայրահեղ զրպարտություններ՝ Գյումրիում տեղի ունեցածի մասին…
Քեզ ինչպես և որտեղից է հայտնի, որ…«ակցիաներ կազմակերպողների թաքուն ցանկությունն է որ տեղի ունենան փողոցային բախումներ, որպեսզի «արդարանան» իրենց այլազան ցնորական վարկածները, որպեզի խլրտում ստեղծվի», «ան իր կյանքից զզվել է»…?
Չես կարծում, որ քո մեկնաբանությունը՝ խիստ ընդգծված, ոստիկանությանը պաշտպանելու միտում ունի?
ԵՎ դա հենց այն ոստիկանությունն է որը ըստ քեզ ..«թերությունները բացայայտ եւ անընդունելի են, եւ պիտի որ սրբագրվեն»..?
«Սրբագրումը» հետաքրքիր կլիներ իմանալ, ինչպես ես պատկերացնում…
(Ամենայն Հայոց կաթողիկոսը ինդուլգենցիաներ է բաժանում ոստիկաններին, հետո նրանց համազգեստով մտցնում է սուրբ ջրով լցված ավազանը և ասում է. «Այսօրվանից դուք սրբագրված եք, գնացեք և աշխատեք ազնվաբար.. եվ քրեական օրեսնգրքի սուրբ խոսքը տարածեք ժողովրդի մեջ»?…))))).. )
Հարգելի Արսեն, Թրավիսի Կուսակցության Հայաստանի ղեկավարը ավելի առաջ էր գնացել «ինդուլիգենիայի» հարցում, նա ուղղակի նման «հրաման» էր տվել որն էլ իրականացվեց Գյումրիում…ցավալի է բայց փաստ է…
Հայաստանի ոստիկանությունը, տասնութերորդ դարի ոստիկանություն է (չգիտեմ էտ վախտը ինչ էին կոչվում…) : Սակայն դժբախտաբար ամբողջ երկիրն ել, մեծ մասամբ, նոյն հետամնաց վիճակում է… Ցաւով եմ ասում, խորքում լաւատես եմ – եւ ձեռնածալ չեմ – ապագայի նկատմամբ, սակայն ներկա վիճակը այս է, ափսոս: Ոստիկանությունը սրբագրվելու է, ի միջի այլոց՝ անջատվելով քաղաքականությունից: Այս ամենը սակայն ընդհանրություններ են: Երբ հարցը գալիս է յատկապես Գյումրիի նիւթի առարկայ դէպքերին, արծարծել այդ ընդհանուր եւ տեսական խնդիրը՝ գոնէ երեւութապես նպաստում է այն անձերին որոնք, առաջին հերթին, պատասխանատվությունը կրում են պատահարին: Եւ հետեւաբար՝ ծարայում է նրանց անմիջական նպատակներին, անուղղակիորեն քաջալերում է որ անոնք շարունակեն իրենց վնասակար եւ խորտակիչ ընթացքը, մինչեւ յաջորդ պատահար, մինչ յաջորդ միջադէպ, ամեն անգամ՝ մի աստիճան աւելի ծանր, վտանգաւոր շիկացման ուղիով: Իսկ ռադիկալ ակտիվիսմի… շնորհի՛ւ է որ, աւելի երկար սպասելու ենք որ ոստիկանությունը դուրս գա տասնութերորդ դարից: Այս նիւթում, երկու կողմերը շատ ել լաւ ծարայում են միմյանց… Մին արդարացնելով միւսի ըսածը, ըրածը եւ վիճակը, եւ փոխադարձաբար:
(արդէն ասացի, սակայն անգամ մը եւս ուզում եմ ընդգծել թէ սիրտս իսկապես եւ լրջորեն ցաւում է Հրաչիկ Միրզոյանի համար: Զինք բնաւ չէի ճանչնար մինչեւԳյումրի այս ցաւալի դէպքը, ազդվեցի պատահարի ընթացքում իր վերաբերմունքից եւ վիճակից, իսկ անկէ ետք մի քիչ Համացանցում կարդացի իր մասին… լուրջ, զարգացած եւ բարի մարդ է, կին ու երեք զաւակներ ունի… կը յուսամ եւ կ’աղոթեմ որ լիովին դարմանվի եւ առողջական երկարատեւ հարցեր չունենա, ստացած վերքին եւ յաջորդող վիրահատության պատճառով. բարի ապաքինում, սիրելի եղբայր. հանգստացիր, աղաչում եմ:)
Գնահատման համակարգի մանիպուլյացիա ես արել…
Իսկ կոնկրետ դեպքի համար՝ երկրի քաղաքացին իրավունք ունի վերադարձնել իրենից խլված իշխանությունը՝ ցանկացած եղանակով (այդ թվում՝ զինված ապստամբության)… Ւսկ, որ իշխանություն ընտրելու իրավունքը Հայաստանում՝ երկրի քաղաքացուն չի պատկանում՝ փորձիր ապացուցել հակառակը…))))…
Ւսկ թե դա կոնկրետ Սեֆիլյանի խումբն է իրականացնողը՝ չեմ կարող ասել… , բայց շատ բան չմնաց, շուտով կերեվա…
Ի՞նչ ընդհանուր բան (յուրահատկություն) գոյթյուն ունի «փայ մտնողի», «փայ տվողի» եւ «ճորտի» մոտ:
Արսեն says: Ապրիլ 2, 2015 at 14:36 Գնահատման համակարգի մանիպուլյացիա ես արել… Իսկ կոնկրետ դեպքի համար՝ երկրի քաղաքացին իրավունք ունի վերադարձնել իրենից խլված իշխանությունը՝ ցանկացած եղանակով (այդ թվում՝ զինված ապստամբության)… Ւսկ, որ իշխանություն ընտրելու իրավունքը Հայաստանում՝ երկրի քաղաքացուն չի պատկանում՝ փորձիր ապացուցել հակառակը…))))… Ւսկ թե դա կոնկրետ Սեֆիլյանի խումբն է իրականացնողը՝ չեմ կարող ասել… , բայց շատ բան չմնաց, շուտով կերեվա…
——————————————————————————————-
ընտրելու իրաւունքը, անկասկած… ընտրություններու ճամբով…
ապստամբությունը Օրէնքի դէմ է
(իսկ Սեֆիլյան Հայաստանի քաղաքացի չէ)