Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. համայնքների խոշորացման ծրագիրը որևէ փաստաթղթային բարդություն չի առաջացնելու

Ապրիլ 01,2015 10:00

Շարունակելով աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Մեղրի և Ագարակ քաղաքները: Մեղրիում ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Մեղրիի զինկոմիսարի, ոստիկանության և ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման նպատակով Մեղրիում 5 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցման հարցը, համայնքին աղբատար մեքենայի տրամադրման, մշակույթի տան, մանկապարտեզի և զբոսայգու տարածքից արտեզիան ջրի հեռացման խնդիրները: Քննարկվեց նաև տարածաշրջանում անտառային հրդեհները մարելու նպատակով տեղի հրշեջ-փրկարարական ծառայությանը մեծ տարողությամբ հրշեջ մեքենայի տրամադրման հարցը: Խորհրդակցության աշխատանքային խումբն անդրադարձավ նաև նոր տրանսֆորմատորային կայանի կառուցման խնդրին:

Ագարակ քաղաքի առկա խնդիրների քննարկման ընթացքում մասնավորապես խոսվեց համայնքի համար մարզադահլիճի կառուցման մասին:

ՏԿԱԻ նախարարը քաղաքապետերին հանձնարարեց հնչեցված խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացնել կոնկրետ ծրագիր և հաշվարկներ:

Նշենք, որ նախարար Երիցյանն այցելել է նաև Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մասը կազմող Սյունիքի 5 համայնքները (Տաթև, Սվարանց, Տանձատափ, Քաշունի, Հալիձոր), հանդիպել տեղի բնակիչների հետ և քննարկել համայնքների խոշորացման ծրագիրը: Պատասխանելով գյուղացիներին հուզող հարցերին՝ նախարար Երիցյանը մասնավորապես նշել է, որ համայնքների խոշորացման ծրագիրը որևէ փաստաթղթային բարդություն չի առաջացնելու գյուղացիների համար: «Յուրաքանչյուր գյուղ ունենալու է իր ղեկավարը, որը լիազորված կլինի տեղեկանքներ տրամադրել տեղի բնակչին և գյուղացին ստիպված չի լինի անհրաժեշտ փաստաթղթի համար երկար ճանապարհ կտրել»,-ասել է Ա. Երիցյանը:

Նշենք, որ Սյունիքի մարզում աշխատանքային այցի 2-րդ օրը ՏԿԱԻ նախարարը մասնակցելու է Սյունիքում մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը և մարզխորհրդի նիստին:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930