Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դերասանն «Արտավազդ» չի ստացել, բայց բավարարված է

Ապրիլ 01,2015 13:00

Օրերս «Առավոտը» ներկա գտնվեց Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությանը։ Ձեռնպահ մնալով վերլուծություններից, այնուամենայմնիվ, չենք կարող չնշել որոշ ցցուն դեպքեր: Զուգահեռներ տանելով մեր «Արտավազդի» ու հոլիվուդյան «Օսկարի» միջեւ՝ փաստենք, որ օրինակ՝ հոլիվուդյան սրտակեր, 49-ամյա Բրեդ Փիթը արդեն որերորդ անգամ նոմինացված էր «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, սակայն բաղձալի արձանիկը տուն տարավ Ժան Դյուժարդենը։ Մեր «Արտավազդում» էլ ձեռնունայն տուն վերադարձավ վերջին շրջանում Արեւմուտքում հաճախ «հնչող» ու «կատարվող», ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, որը նոմինացված էր «Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգում՝ Մնջախաղի պետական թատրոնի «Այծ-ծես» ներկայացման համար։

Հանդիպեցինք «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում նոմինացված, բայց չշահած՝ երիտասարդ, ընդամենը 7-8 տարի ստեղծագործական բուռն գործունեություն ծավալած՝ Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանի հետ (լուսանկարում)։ Նա բազմապլան դերասան է. մի տեղ լպրծուն կոմիկ, մի այլ տեղ՝ սիրահար դուքս կամ ողբերգակ ու տրագիկոմիկ կերպարներով։

Armen-Margaryan-2

Արմեն Մարգարյանը՝ Շ. Փանոսյանի «Երեք խնձոր» ֆիլմ-հեքիաթի նկարահանման հրապարակում:

 

Ուսանելով Սոս Սարգսյանի արվեստանոցում ¥դասախոսներ՝ Դավիթ Հակոբյան, Ջեմմա Մարտիրոսյան)՝ երիտասարդ դերասանը կարիերան սկսել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում։ Ներկայացել է Ձենով Օհանի ¥ըստ Հովհ. Թումանյանի «Սասունցի Դավթի»), արքայազնի ¥Շ. Պիեռոյի «Մոխրոտ»), Ջորջ Պիկդենի ¥Ռ. Կունիի «Սեքսուալ խառնաշփոթ») եւ այլ կերպարներով։ 2013 թ. նա՝ որպես երիտասարդ դերասան, արժանացել է «Արտավազդի» Ա. Սարիբեկյանի «Կրքոտ հաշվետվություն» ներկայացման մեջ Ադիի դերակատարման համար։ Արմեն Մարգարյանը հանդես է եկել իբրեւ կոմպոզիտոր ֆրանսիական հեքիաթների մոտիվներով բեմադրված «Թոմը եւ Ջերին» մանկական մյուզիքլում։ Մեզ հետ զրույցում դերասանը նշեց, որ չնայած երաժշտությունն իր տարերքն է, այդուհանդերձ, վախենում է կոմպոզիտոր բառից։ Ու թեեւ մեկ տարի է, ինչ Արմեն Մարգարյանը կոմեդիայի թատրոնում է, սակայն հասցրել է խաղալ Երվանդ Ղազանչյանի բեմադրություններում, այդ թվում Գ. Խանջյան՝ «Էսպես մինչեւ երբ», Շեքսպիր՝ «12-րդ գիշեր», Սունդուկյան՝ «Ձեր Աստվածը փողն է…», ինչպես նաեւ Վ. Շահվերդյանի ռեժիսուրայով Նուշիչի «Տիկին մինիստրուհին» ներկայացման մեջ։ Դերասանին հանդիպել ենք նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնում Մ. Դարվիշի «Սերը տարիք չի հարցնում» բեմադրությունում։ Նկարահանվել է նաեւ մեկը մյուսին բացարձակ աղերս չունեցող Ջ. Ավետիսյանի «Գտնված հեքիաթ» ¥լրագրող Մանուկ), Հ. Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ¥Խորեն), Տ. Ավետիսյանի եւ Ս. Սեպուհյանի «Իմ փոքրիկ փեսացուն» ¥Ալեքս), հայ-ռուսական համատեղ «Տունը սրտում» ¥Վահան) ֆիլմերում։ Հասցնում է նաեւ գործընկերների օրինակով «անմասն չմնալ» սերիալներից։ Վերջինիս առիթով մեր զրուցակիցը հայտնեց, որ սիրով է նկարահանվում սերիալներում, եթե այնտեղ պրոֆեսիոնալ թիմ է, օրինակ բերելով իր մասնակցությամբ Կարինե Խոդիկյանի սցենարով եւ Միքայել Դովլաթյանի ռեժիսուրայով «Շտապ օգնություն 3 D» սերիալը։

Դիտարկմանը, թե՛ ստեղծագործական եւ թե՛ «Արտավազդի» առումով, հավանաբար, բավարարված է, Արմեն Մարգարյանը նախ նշեց, թե իրեն ամեն ինչով աջակցել է «Իմիջ Արտ ստուդիո»-ի պրոդյուսեր Էռնեստ Պիչիկյանը, հետո էլ մանրամասնեց. «Ամեն ինչ այդքան էլ հարթ չի ընթացել։ Շուրջ կես տարի ստեղծագործական դադար էր մոտս, մատնվել էի անգործության, ուզում էի խաղալ, խաղալ, ապրուստի եւ գումարի մասին մոռացել էի… Մինչ օրս չգիտեմ ինչպես, բայց ենթադրում եմ, որ Երվանդ Ղազանչյանն այս մասին իմացել էր ու ինձ հրավիրեց թատրոն։ Զրուցեց հետս, հետո էլ ասաց, թե՝ գնամ կադրերի բաժին, տեսնեմ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ աշխատանքի ընդունվելու համար։ Կարճ ասած՝ անակնկալի եկա, պապանձվեցի ու նրա սենյակից դուրս գալուց անգամ մոռացա ցտեսություն ասել»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անաահիտ says:

    Արտավազդի մրցանակակիրների մասին մեկ շաբաթ առաջ արդեն գրված էր ֆեյսբուքյան մի քնաի էջերում, թե ովքեր են ստանալու: Այդպես էլ եղավ: Դրա համար էլ արժեզրկված է ու չարժե տառապել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930