Ապրիլի 1-ին ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ «Ռազմինֆո» մասնագիտացված լրատվական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Թեման` այս տարվա հունվարից սահմաններին չթուլացող լարվածությունը եւ մեր պետության ու հասարակության արձագանքը:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: