Ռազմավարական եւ ազգային հայկական հետազոտությունների կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառումից հետո Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ «Ժառանգություն» կուսակցության ներքին խնդիրներին:
««Ժառանգությունում» ամեն ինչ OK է»,- հայտարարեց տիկին Բախշյանը:
Նա ասաց, որ կուսակցության անդամներ Ռուբեն Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մեջ ոչ մի վտանգ չի տեսնում. «Ես կողմնակից եմ բոլոր հանդիպումներին մասնակցելուն: Այդ խորհրդակցությանը ես չեմ եղել, որ ասեմ իմ տեսակետը, բայց ասել եմ եւ հիմա էլ եմ ասում՝ ես կողմնակից եմ, պետք է գնալ: Եթե դա բխում է իմ երկրի շահերից, իմ պետության իրավական հիմքերն ամրապնդելու տեսակետից, ես կողմնակից եմ գնալ, ասել, պահանջել եւ փոխել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ