Այսօր գիշերը հրազենային վնասվածքներ ստացած Վարդան Կարապետյանի կյանքը փրկել են հարևանները: Նրանցից մեկը պատմում է, որ գիշերն իրենց տանը հեռուստացույց նայելիս, բղավոց է լսել: Իսկ երբ ձայնի վրա դուրս է վազել տնից, տեսել է իրենց հարևան Վարդան Կարապետյանին` մեջքով գետնին պառկած: Տղամարդու խոսքով, Վարդանն իրեն հայտնել է, որ ոչ մեկին չի տեսել, քանի որ կրակողը «գլխարկով է եղել»:
Հասկանալով, որ Վարդանի վիճակը ծայրահեղ է, առանց ժամանակ կորցնելու հարևանն իր ընտանիքի անդամների օգնությամբ նրան տեղափոխել է իր ավտոմեքենան, ու ինքն էլ հիվանդանոց տարել:
Ի դեպ, նրա խոսքով, իրենք նույնպես փողոցում այդ ընթացքում որևէ մեկին չեն նկատել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Փաստինֆո»-ի կայքում