«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը վաղուց էր կանխատեսել, թե ինչ կլինի Գագիկ Ծառուկյանի հետ:
Aravot.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ իր կանխատեսումները, կյանքը ցույց է տալիս, որ միշտ իրականանում են. «Իրականանում են, ցավոք սրտի, ոչ միայն Հայաստանում»:
Նա հիշեցրեց, որ ժամանակին ինքը հստակ ասել էր՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին ով կանգնում է՝ սնանկանում է»: Տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանն էլ բացառություն չկազմեց:
Մենք խնդրեցինք Արամ Կարապետյանին կանխատեսում անել ապագայի համար, ի՞նչ է լինելու հետո: Շատ են խոսում այն մասին, որ հիմա Հովիկ Աբրահամյանի հերթն է, Դուք կանխատեսո՞ւմ եք նման բան՝ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Միանշանակ, այդպես է, ես դրանում կասկած չունեմ, որ ամեն ինչ որոշվելու է այդ տիրույթում: Հովիկ Աբրահամյանին հանելու են աշխատանքից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
իսկ Սաշիկի հերդը երբ կգա՞