Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի սամբիստ Աբասով. Ես չէի կարող կանգնած լսել Հայաստանի հիմնը

Մարտ 31,2015 19:50

Մոսկվայում անցկացված սամբոյի «Խառլամպիեւի գավաթ» Աշխարհի գավաթի խաղարկության վերջում հայաստանցի մարզիկ Աշոտ Դանիելյանի առաջին հորիզոնական զբաղեցնելու պատվին հնչեց Հայաստանի օրհներգը, որի ընթացքում ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբասովը ցուցադրաբար կքանստեց:

Aravot.am-ին հասած տեղեկություններով, պատվանդանից իջնելուց հետո նա կուլիսներում մոտեցել է արցախցի Աշոտ Դանիելյանին եւ ներողություն է խնդրել իր արարքի համար՝ բացատրելով, որ եթե Հայաստանի օրհներգը կանգնած լսեր, իր երկրում կարող էր խնդիրներ ունենալ:

Sovsport.ru-ի փոխանցմամբ՝ ավելի ուշ Աբասովը հայտարարել է, որ չէր կարող Հայաստանի օրհներգը կանգնած լսեր. «Ես դիտմամբ եմ նստել: Այդ բնավորությունը իմ արյան մեջ է: Եթե այդպիսի դեպք կրկնվի, ես նորից չեմ կանգնի: Ես շատ մրցույթների եմ մասնակցել եւ միշտ լսել եմ Հայաստանի հիմնը: Բայց ես չեմ կարող կանգնած լսել Հայաստանի օրհներգը»:

Ադրբեջանցի մարզիկը նաեւ ասել է, որ եթե ադրբեջանցիներից որեւէ մեկն այդպիսի իրավիճակում կանգնած մնար, նա չէր կարող ադրբեջանցի համարվել. «Սա իմ անձնական կարծիքն է: Այո, ես վատ էի զգում, երբ Հայաստանի օրհներգն էր հնչում: Ես ցավ չունեի, բողոք չունեի: Ես ուղղակի նստեցի, երբ սկսեց հնչել օրհներգը, որն ինձ հետ որեւէ կապ չունի: Կարող է ինչ-որ մեկը մոռացած լինի, բայց ես երբեք չեմ մոռանա Խոջալուի ողբերգությունը եւ այլ դեպքերը: Այդ պատճառով ես չեմ ընդունում այդ օրհներգը»,- ասել է Աբասովը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ «մարզադահլիճի՝ սամբոյի միջազգային կազմակերպությունների ղեկավարների, մասնակից երկրների պաշտոնյաների օթյակում, որտեղ գտնվում էինք, միջադեպից հետո ինձ մոտեցավ Ադրբեջանի փոխդեսպան Գուդզի Օսմանովը, բոլոր ներկաների առջեւ հրապարակավ ներողություն խնդրեց ինձանից՝ խոստանալով, որ ինքը համապատասխան աշխատանքներ կտանի այդ մարզիկի հետ»:

Սակայն այսօր հրապարակած հոդվածում ադրբեջանական Haqqin.az կայքը գրել է, որ Գուդզի Օսմանովը լրագրողներին ասել է, թե չի տեսել մարզիկների մրցանակները, քանի որ մինչ այդ դուրս է եկել դահլիճից: Նա նաեւ հավելել է, որ ոչ ոքից ներողություն չի խնդրել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Կուլիսների հետևում, օթյակներում, մտքում, ադեալի տակ ներողություն խնդրելը հաշիվ չի: Օրենք-մորենք չկա, որ մեր ֆեդերացիան պաշտոնական բողոք ուղարկի մարզիկին ոչ վայել արարքից բողոքելով: թե չե նման սրտաճմլիկ պատմություններ պատմելով “ներողությունների” մասին, մեր ֆեդերացիան և պատվիրակությնը ոնց որ թե իր անգործությունը (եթե այդպիսին կա) փորձի տաքցնել: իսկ եթե օֆիցիալ բողոք գրելու են ու հասնեն, որ նման վարքագիծը դատապարտվի կազմակերպիչների և միջազգային կազմակերպությունների կողմից, ուրեմն այս բոլոր “հեքիաթները” ներողությունների մասին ավելորդ են:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031