Պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը, եթե 3 օրվա ընթացքում չվճարի դատարանի որոշմամբ 2000 դոլարի բռնագանձումը հօգուտ պետբյուջեի, ապա ԴԱՀԿ-ն կբռնագրավի Ավետիսյանների ընտանիքի գույքը: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը:
«Վոլոդյայի անունով ամեն ինչ կալանքի տակ է՝ տունը, հողամասը, իր անունով վարկը: Հիմա, եթե չվճարենք կգան գույքը կբռնագրավեն գումարի փոխարեն»,-ասաց նա:
Մարգարիտա Բաղրամյանը նշեց, որ բացված հաշվեհամարին հավաքվել է 388 հազար դրամ, մնացած գումարը բարեկամներից է պարտք անելու, որպեսզի վճարի 2000 դոլարը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` NEWS.am-ի կայքում