Այսօր Բաքվի օդակայանում ձերբակալվել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Գոգիան: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի մարդու իրավունքների հարցերով նախկին հանձնակատար Թոմաս Համերբերգը:
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունից «Թուրան» գործակալության հարցին ի պատասխան ասել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում: Գործակալությանը չի հաջողվել նաև մեկնաբանություն ստանալ Սահմանային ծառայությունից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում