Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Մարտ 31,2015 18:58

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Նշենք, որ հիմնադրամն ստեղծվել է ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միաձուլման ձևով վերակազմակերպելու միջոցով:

Համաձայն հաստատված օրակարգի՝ նիստում քննարկվել և հաստատվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների վարձատրության կարգը և 2015 թ. բյուջեն: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարել է քննարկվող փաստաթղթերը վերախմբագրել և լրամշակել հնչած դիտողություններով ու առաջարկություններով: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել հիմնադրամի կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունը և գույքի տնօրինման կարգը:

Հաջորդիվ խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանի թեկնածությունը: Հիմնադրամի ներդրումների, արտահանման և զբոսաշրջության գծով տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել համապատասխանաբար Ավետիք Հովհաննիսյանը, Հայկ Միրզոյանը և Տիգրան Կարապետյանը:

 ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031