Վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում գիշերը կարճ կոթով 2 ավտոմատավորներ են հայտնվել, նրանք իբր քար են նետել բերքաբերցի մի երիտասարդի վրա, թունավորել են իրենց հետեւից գնացող գյուղի մի շան եւ այլն: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանին հարցրինք այդ լուրերի իսկության մասին: Նա ասաց, որ դրանք սուտ լուրեր են, լուր տարածողներից մեկը իբր գիշերվա ժամը 1-ին տեսել է, որ անծանոթները «Բոնդ» տեսակի ծխախոտ են ծխել: Նրա խոսքերով՝ պարզվել են գյուղում նման լուրեր տարածողները, նրանք Բերքաբերի բնակիչներ են, այդ թվում՝ նաեւ Երեւանից Բերքաբերում վերաբնակված անձ:
Գյուղապետի խոսքերով՝ իրավապահները քննել են լուրեր տարածողներին, պարզել, որ լուրերն անհիմն են: Ա. Մադաթյանի վկայությամբ՝ լուրեր տարածողները ոչ տրամաբանական նպատակ են ունեցել նման կերպ վարկաբեկել գյուղապետի աշխատանքը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ