Հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանը ծնողներին ուղարկված նամակում խնդրել է իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Ինչպես նաեւ փոխանցեց, որ մայրը եկել էր գյուղապետարանում նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի:
«Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմեց գյուղապետը:
Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքեց. «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Էն գերմանացի օդաչուն էլ չգիտեր,թե ինչու էր օդանավը աղետի ենթարկում….