Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարությունը պարտվել է Եվրադատարանում. Ա1+

Մարտ 31,2015 17:17

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր երեք հայցով որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայցերից մեկը ներկայացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ Լեւոն Գուլյանի մահվան տարելիցի առիթով սգո երթի թույլտվություն չստանալու համար։ Կոմիտեն ֆինանսական պահանջ չէր ներկայացրել։

Հիշեցնենք, որ 2007 թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանի դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության շենքի բակում,երբ նա հրավիրվել էր ոստիկանության մի գործով։

Եվրադատարանը այսօր որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է երեւանցի Արտաշես Դավթյանին վճարել 9000 եվրո բարոյական վնաս՝ իր նկատմամբ անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի համար։ Արտաշես Դավթյանը «Կրեդիտ սերվիս» բանկի նախկին գործադիր տնօրեն է։

Վարդենիսցի Նալբանդյան ընտանիքին 62000 եվրո պետք է վճարվի՝ ՄԻ կոնվենցիայի մի շարք դրույթների խախտման համար։ Նալբանդյան ընտանիքը դիմել էր իրավապահ մարմիններում, դատական համակարգում արդար դատաքննության, արդյունավետ պաշտպանության, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների խախտման համար։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031