Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ. «Հայաստանի տնտեսական աճը հնարավոր է 0,8% լինի» (Տեսանյութ) 

Մարտ 31,2015 16:41

Համաշխարհային բանկը վերանայել է Հայաստանի 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումները: Այսօր ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Կարծում ենք, որ Հայաստանի տնտեսական աճը շատ, շատ, շատ քիչ կլինի: Հնարավոր է՝ դրական միտումով` 0,8%»:

Տիկին Բեյլի խոսքերով` այդ 0.8% դրական միտումն էլ կարող է բացասական դառնալ, եթե լուրջ ցնցումներ տեղի ունենան. «Այդ ցնցումները կարող են լինել հիմնական առեւտրային գործընկերների՝ Ռուսաստանի եւ Եվրոպայի ընդհանուր տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում, բայց դա կարող է կապված լինել տարադրամի փոխանակման կուրսի կտրուկ տատանման արդյունքում»:

ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ Հայաստանի տնտեսական աճի վրա ազդում են միջազգային շուկայում պղնձի գները, որոնք կարող են անկայուն մնալ` մի քիչ իջնել, մի քիչ` բարձրանալ. «Բայց մենք գտնում ենք, որ ամենամեծ ազդեցությունը կունենա տարածաշրջանային տնտեսությունը, եւ հատկապես Ռուսաստանի տնտեսության անկումը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031