Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւոսիկի եղբոր սպանության գործով դատախազը չէր եկել նիստի 

Մարտ 31,2015 16:36

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին անհայտ մնաց, թե ինչու դատախազը՝ Արմեն Փանոսյանը նիստին չէր ներկայացել:

Դատարանում էին պաշտպան Հեկտոր Սարդարյանը, տուժողների ներկայացուցիչներ Երեմ Սարգսյանն ու Թադեւոս Ալեքսանյանը, եւ հինգ վկաները:
Դատական նիստը նշանակվեց ապրիլի 15-ին:

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի՝ հանցաշխարհի հեղինակություն Թեւոսիկի եղբոր սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին»:Նա նաեւ ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031